ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցը՝ նախագահի ֆավորիտ թեկնածուների ու քաղաքական ուժերի ծրագրերում

2020թ. մարտի 31-ին նշանակված Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն իրականացրել է Արցախի նախագահի թեկնածուների և ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի աղյուսակավորում ըստ երկու գերակայությունների՝ Արցախյան հակամարտության կարգավորում և Հայաստան-Արցախ հարաբերություններ:

Ստորև ներկայացնում ենք ֆավորիտ համարվող քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների մոտեցումները Արցախի՝ որպես լիարժեք կողմ բանակցային սեղան վերադառնալու հարցին:

Նշենք, որ հիմք են ընդունվել մարտի 19-ին «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից հրապարակված սոցիալական հարցման տվյալները, համաձայն որոնց ֆավորիտների թվում են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը: Ազգային Ժողով մտնելու հնարավորություն ունեն «Ազատ Հայրենիք» կուսակցությունը,  «Միասնական Հայրենիք» կուսակցությունը, «Արդարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը:

Պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի և լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափը վերականգնելու անհրաժեշտությունն իր նախընտրական ծրագրում ընդգծում է  «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը: «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը հնարավոր են այն պարագայում, եթե հակամարտության յուրաքանչյուր կողմ դե-յուրե ստանձնի խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման համար պատասխանատվության իր բաժինը», - նշվում է դաշինքի ծրագրում։

Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը ևս կարևորում է Արցախի մասնակցությունը բանակցությունների բոլոր փուլերին, սակայն  դիտարկում է դրա իրականացումն անուղղակի ձևով. «Հակամարտության անմիջական կողմերի՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղղակի շփումների բացայակության պայմաններում Մինսկի խմբի համանախագահները դիվանագիտական միջոցներով պետք է շարունակեն ապահովել Արցախի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին»:

Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում այս հարցին անդրադարձ չկա:

Իսկ Վիտալի Բալասանյանի նախընտրական ծրագրում առաջարկվում է կարգավորման սկզբունքները մշակել Արցախի մասնակցությամբ. «Արցախի Հանրապետության համար անընդունելի են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկայիս խեղված ձևաչափը և մոտեցումները»: Առաջարկվում է նաև հստակ սահմանել Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ ՀՀ և ԱՀ լիազորությունների և պատասխանատվության ոլորտները: Նշենք, որ Վիտալի Բալասանյանը միակ թեկնածուն է, որն անվստահություն է հայտնում բանակցային ներկայիս գործընթացին:

«Միասնական հայրենիք» կուսակցությունն էլ գտնում է, որ այսօր բանակցային գործընթացում ունենք ճգնաժամային վիճակ, իսկ բանակցային գործընթացի միակ փաստացի և շոշափելի ձեռքբերումը 1994 թվականի մայիսից անժամկետ զինադադարն է:

Այսպիսով, կարելի է ասել, որ ֆավորիտ համարվող գրեթե բոլոր թեկնածուները և քաղաքական ուժերը կարևորում են բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունը, սակայն այն տեսնում են տարբեր կերպ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: