Բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցը՝ նախագահի ֆավորիտ թեկնածուների ու քաղաքական ուժերի ծրագրերում
2020թ. մարտի 31-ին նշանակված Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն իրականացրել է Արցախի նախագահի թեկնածուների և ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի աղյուսակավորում ըստ երկու գերակայությունների՝ Արցախյան հակամարտության կարգավորում և Հայաստան-Արցախ հարաբերություններ:
Ստորև ներկայացնում ենք ֆավորիտ համարվող քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների մոտեցումները Արցախի՝ որպես լիարժեք կողմ բանակցային սեղան վերադառնալու հարցին:
Նշենք, որ հիմք են ընդունվել մարտի 19-ին «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից հրապարակված սոցիալական հարցման տվյալները, համաձայն որոնց ֆավորիտների թվում են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը: Ազգային Ժողով մտնելու հնարավորություն ունեն «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը, «Արդարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը:
Պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի և լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափը վերականգնելու անհրաժեշտությունն իր նախընտրական ծրագրում ընդգծում է «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը: «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը հնարավոր են այն պարագայում, եթե հակամարտության յուրաքանչյուր կողմ դե-յուրե ստանձնի խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման համար պատասխանատվության իր բաժինը», - նշվում է դաշինքի ծրագրում։
Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը ևս կարևորում է Արցախի մասնակցությունը բանակցությունների բոլոր փուլերին, սակայն դիտարկում է դրա իրականացումն անուղղակի ձևով. «Հակամարտության անմիջական կողմերի՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղղակի շփումների բացայակության պայմաններում Մինսկի խմբի համանախագահները դիվանագիտական միջոցներով պետք է շարունակեն ապահովել Արցախի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին»:
Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում այս հարցին անդրադարձ չկա:
Իսկ Վիտալի Բալասանյանի նախընտրական ծրագրում առաջարկվում է կարգավորման սկզբունքները մշակել Արցախի մասնակցությամբ. «Արցախի Հանրապետության համար անընդունելի են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկայիս խեղված ձևաչափը և մոտեցումները»: Առաջարկվում է նաև հստակ սահմանել Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ ՀՀ և ԱՀ լիազորությունների և պատասխանատվության ոլորտները: Նշենք, որ Վիտալի Բալասանյանը միակ թեկնածուն է, որն անվստահություն է հայտնում բանակցային ներկայիս գործընթացին:
«Միասնական հայրենիք» կուսակցությունն էլ գտնում է, որ այսօր բանակցային գործընթացում ունենք ճգնաժամային վիճակ, իսկ բանակցային գործընթացի միակ փաստացի և շոշափելի ձեռքբերումը 1994 թվականի մայիսից անժամկետ զինադադարն է:
Այսպիսով, կարելի է ասել, որ ֆավորիտ համարվող գրեթե բոլոր թեկնածուները և քաղաքական ուժերը կարևորում են բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունը, սակայն այն տեսնում են տարբեր կերպ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում գործեր են հարուցվել՝ ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ 2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի...
- Արցախում ձևավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ Այսպիսով, քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին...
- Ղարաբաղյան կարգավորման ինչ մոտեցում է ընտրել արցախցին Արձանագրենք, որ ո՛չ քաղաքական ուժերը, ոչ էլ նախագահի թեկնածուները պատրաստ չեն Ղարաբաղյան կարգավորաման համատեքստում...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. համապետական ընտրություններն Արցախում «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ զրուցել ենք մարտի 31-ին...
- Արցախում ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին. դիտորդների գնահատականները Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ