Ապրիլից հետո միշտ գալիս է մայիսը
Երևի պատահական չէ, որ ապրիլ բառը նման է ապրելուն: Բայց ամսվա անունը չփրկեց այն երիտասարդ տղաներին, որոնք պաշտպանում էին Արցախի սահմաններն ապրիլի 2-ի առավոտյան: Տղաներին, որոնք մեկ գիշերվա ընթացքում հերոսներ դարձան:
Այսօր արդեն չորս տարի է անցել այն ապրիլյան առավոտից, որը վատ լուրեր բերեց սահմանից: Ադրբեջանի Զինված Ուժերը դիմեցին սադրանքի՝ հարձակում սկսելով միանգամից մի քանի ուղղություններով: Նույն առավոտը տարածվեց առաջին զոհերի մասին լուրը՝ աշակերտներ, որոնք չհասան դպրոց ԼՂՀ Մարտունիի շրջանում: Այնուհետև Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի վայրագորեն սպանված ծեր զույգը… Եղան նաև այլ սարսափելի լուրեր այն մասին, թե ինչպես առաջին գծում կանգնած պատանիներն իրենց վրա են կրել առաջին անսպասելի, սարսափազդու և ծանր հարվածը: Այն մասին, որ նրանք, հակառակ նահանջելու հրամանին, կանգնած էին մնացել սահմանին՝ պաշտպանելով իրենց դիրքը: Իրենց հողը: Իրենց ճշմարտությունը:
Այսօր, երբ արդեն չորս տարի է անցել Ապրիլյան պատերազմից, միևնույն է դեռ գլխի մեջ չի տեղավորվում, թե ինչպես ստացվեց, որ նրանք ավելի շատ գիտեին հայրենասիրության մասին, քան իրենց կարող էին սովորեցնել: Ինչպես կարողացան նայել մահվան աչքերին և նրանից ուժեղ գտնվել: Եվ… ինչպես կարողացան հեռանալ:
Այսօր, հիշելով ձեր կամքի ուժը, հպարտությունը ձեզանով, որը միավորեց ողջ աշխարհի հայությանը, մենք կրկնում ենք. «Կներեք մեզ տղաներ»: Կներեք, որ ապրիլից հետո գալիս է մայիսը՝ հաղթանակների ամիսը: Կներեք, որ այն կրկին գալիս է առանց ձեզ…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ