ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլից հետո միշտ գալիս է մայիսը

Vardan Petrosyan

Երևի պատահական չէ, որ ապրիլ բառը նման է ապրելուն: Բայց ամսվա անունը չփրկեց այն երիտասարդ տղաներին, որոնք պաշտպանում էին Արցախի սահմաններն ապրիլի 2-ի առավոտյան: Տղաներին, որոնք մեկ գիշերվա ընթացքում հերոսներ դարձան:

Այսօր արդեն չորս տարի է անցել այն ապրիլյան առավոտից, որը վատ լուրեր բերեց սահմանից: Ադրբեջանի Զինված Ուժերը դիմեցին սադրանքի՝ հարձակում սկսելով միանգամից մի քանի ուղղություններով: Նույն առավոտը տարածվեց առաջին զոհերի մասին լուրը՝ աշակերտներ, որոնք չհասան դպրոց ԼՂՀ Մարտունիի շրջանում: Այնուհետև Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի վայրագորեն սպանված ծեր զույգը… Եղան նաև այլ սարսափելի լուրեր այն մասին, թե ինչպես առաջին գծում կանգնած պատանիներն իրենց վրա են կրել առաջին անսպասելի, սարսափազդու և ծանր հարվածը: Այն մասին, որ նրանք, հակառակ նահանջելու հրամանին, կանգնած էին մնացել սահմանին՝ պաշտպանելով իրենց դիրքը: Իրենց հողը: Իրենց ճշմարտությունը:

Այսօր, երբ արդեն չորս տարի է անցել Ապրիլյան պատերազմից, միևնույն է դեռ գլխի մեջ չի տեղավորվում, թե ինչպես ստացվեց, որ նրանք ավելի շատ գիտեին հայրենասիրության մասին, քան իրենց կարող էին սովորեցնել: Ինչպես կարողացան նայել մահվան աչքերին և նրանից ուժեղ գտնվել: Եվ… ինչպես կարողացան հեռանալ:

Այսօր, հիշելով ձեր կամքի ուժը, հպարտությունը ձեզանով, որը միավորեց ողջ աշխարհի հայությանը, մենք կրկնում ենք. «Կներեք մեզ տղաներ»: Կներեք, որ ապրիլից հետո գալիս է մայիսը՝ հաղթանակների ամիսը: Կներեք, որ այն կրկին գալիս է առանց ձեզ…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: