Հայաստան-Արցախ հարաբերություններ. ո՞ր տարբերակն ընտրեց արցախցին
2020 թվականի մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Դրանց նախնական տվյալների համաձայն՝ Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅ Դաշնակցությունը և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը:
Նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից և ոչ մեկին չհաջողվեց ստանալ ընտրողների քվեների 50 տոկոսից ավելին, ինչը նշանակում է, որ Արցախում նախագահ կընտրեն երկրորդ փուլով: Օրենքի համաձայն՝ երկրորդ փուլը կկայանա ապրիլի 14-ին՝ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուների՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի (49.26%) և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի (26,4%) միջև:
«Արմեդիա» ՏՎԳ-ն արդեն անդրադարձել է Արցախի համապետական ընտրություններում առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ դրանց առանձին դրույթներ ներկայացնելով աղյուսակի տեսքով: Միաժամանակ, առանձին վերլուծությամբ ներկայացրել ենք առաջադրված քաղաքական ուժերի մոտեցումները Հայաստան-Արցախ հարաբերությունների և արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Այժմ փորձենք հասկանալ՝ Հայաստան-Արցախ հարաբերությունների ո՞ր տարբերակը ընտրեց արցախցին և այս համատեքստում ի՞նչ են առաջարկում խորհրդարան անցած քաղաքական ուժերն ու նախագահի պաշտոնի համար պայքարում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները:
«Արցախը Հայաստան է, և վերջ», - ընտրությունների ավարտից հետո հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց ավելի քան 49 տոկոս քվե ստացած Արայիկ Հարությունյանը, ով նախընտրական ծրագրում խոստանում էր «նոր որակի հարաբերություններ հաստատել Մայր Հայրենիքի և Սփյուռքի հետ»: «Անկախացել ենք բոլորից: Ո՛չ», - իր նախընտրական ծրագրում պնդում է երկրորդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանը՝ պարզաբանելով, որ Արցախի Հանրապետության հռչակումը 1991թ սեպտեմբերի 2-ին և դեկտեմբերի 10-ի հանրաքվեն չեն ենթադրել Արցախի անկախությունը Հայաստանից և որ պայքարի վերջնանպատակը «միացումն» է: Այսպիսով, անկախ նրանից, թե ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում ով կընտրվի Արցախի Հանրապետության նախագահ, մոտեցումը Հայաստան-Արցախ հարաբերությունների վերաբերյալ էականորեն չի տարբերվի:
Մոտեցումը նույնն է և Արցախի խորհրդարանական ընտրություններում առավելույն ձայներ ստացած «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքի նախընտրական ծրագրում (ծրագիրը նույնական է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ծրագրի հետ): Ինչ վերաբերում է «Միասնական հայրենիք» կուսակցությանը, ապա վերջինս ևս որպես վերջնանպատակ սահմանում է Մայր Հայրենիքին դե յուրե միավորումը՝ «ԱՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների պահպանմամբ»:
Արցախի «Արդարություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում է, որ «Արցախի համար Հայաստանն ու Սփյուռքը պետք է դառնան հայկական պետականությունը որպես միասնական առանցք ունեցող ցանցային ամբողջական համակարգ»՝ կարևորելով երկկողմ հետևողական աշխատանքը՝ ներդրումների իրականացման նպատակով։
ՀՅ Դաշնակցությունն առաջարկում է Հայաստանի և Արցախի միջև կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր՝ շարունակելով խորացնել համագործակցությունն ու կապերը կյանքի տարբեր ոլորտներում:
Իր նախընտրական ծրագրում եռակողմ (Հայաստան, Արցախ, սփյուռք) գործակցությունը ներկայացնող որևէ ձևաչափով քաղաքական մարմնի (օրինակ՝ Համահայկական Սենատի) ստեղծում է առաջարկում Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը։
Այսպիսով, ի տարբերություն նախագահի թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի՝ գրեթե նույնական մոտեցումներին, Արցախի նոր խորհրդարանում ներկայացված ուժերի մոտցումներն Հայաստան-Արցախ հարաբերությունների համատեքստում ունեն նրբերանգային տարբերություններ (ռազմաքաղաքական պայմանագրի կնքումից մինչև Համահայկական Սենատի կազմավորում): Սակայն կարևոր է նշել, որ այս տարբերությունները դրականորեն կարող են օգտագործվել՝ հնարավորություն տալով Արցախի բարձրագույն օրենսդիր մարմնին բովանդակային քննարկումների ու բանավեճերի արդյունքում ձևավորել տվյալ պահի առաջնահերթություններից բխող օրակարգ:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում գործեր են հարուցվել՝ ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ 2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի...
- Արցախում ձևավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ Այսպիսով, քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին...
- Ղարաբաղյան կարգավորման ինչ մոտեցում է ընտրել արցախցին Արձանագրենք, որ ո՛չ քաղաքական ուժերը, ոչ էլ նախագահի թեկնածուները պատրաստ չեն Ղարաբաղյան կարգավորաման համատեքստում...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. համապետական ընտրություններն Արցախում «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ զրուցել ենք մարտի 31-ին...
- Արցախում ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին. դիտորդների գնահատականները Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել...
այլ նյութեր այս թեմայով
- Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի ֆինանսերի նախարար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի...
- Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետնախարարին Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու...
- Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ քննարկվել են հումանիտար և սոցիալական հարցեր Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝...
- Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական...
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ