ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկու օր դիակներով բեռնում էին մեքենաներն ու տանում. Խաչատուրովը՝ ապրիլյան պատերազմի մասին

Կասկած չկա, որ մենք հաղթել ենք ապրիլյան պատերազմում։ Այս մասին «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը, հայտնում է News.am։

«Պատերազմը պատերազմ է։ Նրանք կարողացան որոշակիորեն անսպասելիության էֆեկտ ստեղծել, դա պետք է ընդունել։ Ասեմ, որ մեր զինվորականներն ու հրամանատարները տարել են փայլուն հաղթանակ, քանի որ այն, որ մենք ենք կորցրել, փառք բոլոր տղաներին, հերոսներին, բայց այն, ինչ հակառակորդն է կորցրել, կարծում եմ, որ նրանք դեռ մի քանի տարի դա չեն կարողանա հաղթահարել»,- ասել է Խաչատուրովը։

Խաչատուրովը վստահեցրեց, որ հայկական կողմը յուրաքանչյուր մահացած զինվորի վերաբերյալ հայտնել է անմիջապես։ «Մեզ մոտ որևէ մեկը չի թաքցրել, երբ մահացել է, միանգամից տվել ենք տեղեկատվությունը, բոլորն այդ մասին գիտեին։ Բոլորին հուղարկավորել ենք զինվորական պատվով»,- ասել է նա։

Խաչատուրովի խոսքով՝ հակառակորդը խնդիր էր դրել իրականացնել գործողություն՝ հայկական պաշտպանական շրջանները հասցնելով այնպիսի վիճակի, որ մարդիկ փախչեն, ինչի արդյունքում իրենք կգրավեին լուրջ տարածքներ, ադ թվում՝ Մատաղիսը, Թալիշը, Մարտակերտը, Ֆիզուլին, Ջաբրայիլը։

«Որոշ դիրքեր նրանք վերցրել էին, որոշները մենք հակագրոհներով կարողացանք հետ բերել՝ վերականգնելով առաջին գիծը։ Սակայն որոշ դիրքեր հարավում, որոշները՝ հյուսիսում մնացին իրենց վերահսկողության տակ։ Ամսի 3-ին մենք սկսեցինք պլանավորել, թե ինչպես ենք վերադարձնելու այդ դիրքերը»,- ասել է Խաչատուրովը։

Յուրի Խաչատուրովը նաև պատմել է, թե ինչպես են հրադադարից հետո ադրբեջանական ուժերը հետ տարել իրենց դիակները։ «Երեք հրամանատար է սպանված եղել, իսկ եթե հրամանատարը սպանված է, նշանակում է, որ այդ ստորաբաժանումներն այլևս գոյություն չունեն, հատուկ ջոկատայինների ստորաբաժանումների հրամանատարների դիակներ, որոնք մեր տարածքում էին մնացել, երբ հրադադարը հաստատվեց։ Նրանք երկու օր մեքենաներով դիակներն էին տանում հինգերորդ, վեցերորդ, իններորդ պաշտպանական շրջաններով, բեռնում էին մեքենաներն ու տանում, սրանք փաստեր են, որոնցից ոչ մի տեղ չես փախչի, նրանք կորցրել էին բանակի էլիտար հատվածը՝ ողջ հատուկ նշանակության ուժերը»,- ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: