ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՕՊԵԿ+ -ի հանդիպմանն ընդառաջ նավթի գներն աճում են

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը երեք տոկոսանոց աճ է գրանցել՝ հասնելով մեկ բարելի համար 34,04 դոլար ցուցանիշի, մինչդեռ WTI-ի մայիսյան ֆյուչերսներն աճել են 3,53%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 27 դոլարի, հայտնում է ՌԻԱ Նովոստի:

Աղբյուրը նկատում է, որ նավթի գներն աճում են ՕՊԵԿ+ -ի հանդիպման նախաշեմին: Ներդրողները լիահույս են, որ նավթ արտահանող երկրների դաշինքն ապրիլի իննին կայանալիք հանդիպմանը համաձայնության կգան հումքի արդյունահանման ծավալների կրճատման հարցով ու այդպիսով նավթի շուկան կկայունանա:

Ավելի վաղ նավթի գների անկմանը նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները կվերանան։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: