Դադիվանք՝ Արցախ աշխարհի պատմության խոսող վկան
Քարվաճառի շրջանում` այնտեղ, որտեղ թեք բլրակով մերձենում են Արցախի և Մռավի լեռնաշղթաները, կա մի լեռնահովիտ: Հենց այդտեղ` բլրակի վրա է կառուցված հայկական հիասքանչ կոթողներից մեկը` Դադիվանքը կամ Խութավանքը:
Վանական համալիրի «դադի» և «խութա» անվանումների ստուգաբանությունը տրվում է երկու կերպ: Առաջինը կապված է Քրիստոսի առաքյալներից՝ Թադևոսի հետևորդ Դադիի անվան հետ: I դարում՝ 60-70թթ.-ին, նա քրիստոնեություն է քարոզել Արցախում: Սակայն ժողովուրդը, դեռևս պատրաստ չլինելով դրան, քարկոծելով սպանել է Դադիին և հուղարկավորել ներկայիս Դադիվանքի տարածքում: Երբ 301թ.-ին Հայոց աշխարհում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, այդ տարածքը սրբատեղի դարձավ: 310-311թթ.-ին նույնիսկ Գրիգոր Լուսավորիչն է այցելել Սուրբ Դադիի գերեզման:
Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները:
Անդրադառնալով «խութա» անվանը՝ նշենք, որ «խութ» նշանակում է բլուր, հետևաբար՝ «Խութավանք» բառացի նշանակում է բլրի վրա գտնվող վանք:
Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին։
Մատենագրական աղբյուրների համաձայն՝ Դադիվանքի մասին հիշատակություններ հանդիպում են 9-րդ դարից սկսած: Ինչպես վկայում են տեղում պահպանված կառույցներն ու վիմագիր արձանագրությունները՝ վանքն արդեն 12-րդ դարի առաջնորդանիստ կենտրոն էր:
Համալիրի գլխավոր՝ կաթողիկե եկեղեցու հյուսիս-արևմտյան կողմում Սուրբ Դադի եկեղեցին է: Այն, ըստ մասնագետների, կառուցվել է 10-11-րդ դարերում: Գմբեթավոր ժամատունը, ըստ հարավային ճակատի արձանագրության, 1224 թ.-ին հիմնել է վանքի առաջնորդ Վասակ նահատակի որդին՝ Գրիգորիսը: Դադիվանքի կենտրոնական կառույցը Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցին է, որը 1214 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունն՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։
Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները, 12-13-րդ դարերում տեղի ունեցած դեպքերի վկայությունն են:
Վանքի շինությունները, փաստում են նաև այն մասին, որ դարեր շարունակ եպիսկոպոսանիստ այս վայրում ապրել ու գործել են բազմաթիվ միաբաններ: Օրինակ՝ 12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել, և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։
Դադիվանքն ունեցել է 200 000 հա կալվածքներ, սակայն 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, վերաբացվել է 1994 թվականին:
2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 պատվիրակությունների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվեց Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարում էր հայկական քրիստոնեական կրոնի մնացորդ և ավերեց այն, ինչպես կարողացավ:
Դադիվանքի վերականգնման առաջին փուլն սկսվել է 1997-ին: Անմխիթար վիճակում գտնվող վանքն այսօր արդեն վերակենդանանում և նոր շունչ է ստանում…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ