ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դանիան բացել է դպրոցները՝ համավարակի պատճառով մտցված սահմանափակումներից հետո

Դանիան եվրոպական առաջին երկիրն է, որն այսօրվանից սկսել է բացել դպրոցներն ու մանկապարտեզները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 12-ին սահմանափակումներ մտցնելուց հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Գործակալության տեղեկություններով՝ ոչ բոլոր ուսումնական հաստատություններն են պատրաստ եղել ապրիլի 15-ից աշխատելուն. սկսել է աշխատել հաստատությունների միայն 35 տոկոսը, իսկ ամբողջ երկրում պարապմունքները սկսվել են 98 կոմունայից միայն կեսում: Մնացյալը ավելի շատ ժամանակ են խնդրել, սանիտարական նորմերին հարմարվելու համար, որոնք շարունակում են գործել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեխաները հաստատությունների ներսում պետք է միմյանցից մեծ հեռավորությամբ լինեն, մաքրության պահպանման հսկողությունն ավելի խիստ է լինելու, իսկ հիվանդության չնչին նշանի դեպքում երեխան անմիջապես տուն է ուղարկվելու:

Սպասվում է, որ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները բացվելու են ապրիլի 20-ին:

Դանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 4 647-ի: Հիմա հիվանդանոցներում են 503 վարակակիրներ, 135-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են, մահացել է 187 պացիենտ: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: