ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վազգեն Օգանեսով. խիզախ հայորդի, ով Հիտլերին թույլ չտվեց փախչել Բեռլինից

Հայերը մեծ ներդրում ունեցան ֆաշիստական ​​Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակի մեջ: Չկա մի այդպիսի հայ ընտանիք, որին պատերազմը դիպած չլինի: Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիստական զավթիչների դեմ կռվել են հայ ժողովրդի ավելի քան վեց հարյուր հազար որդիներ և դուստրեր՝ 300 հազարը Հայաստանից, 200 հազարը` մյուս ԽՍՀՄ հանրապետություններից, 100 հազարը` սփյուռքից: Խորհրդային Միության հայ հերոսների թիվը՝ 107-ն է եղել: Խորհրդային Միության կրկնակի հերոս են դարձել լեգենդար օդաչու, բալթյան երկնքի հերոս Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

Ֆաշիզմի դեմ պայքարած հերոս հայորդիներից է Վազգեն Օգանեսովը, ով ծնվել է 1920 թ-ի փետրվարի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության Արթիկի մարզի Օրոմ գյուղում: Վազգեն Օգանեսովն իր հայտնի ճանապարհը սկսել է Բաքվի ավիաակումբում՝ աստիճանաբար տիրապետելով ավիացիոն տեխնիկային: 1940 թվականից ծառայել է Կարմիր բանակում, 1941 թ.-ին ավարտել է Թբիլիսիի ռազմական ավիացիոն օդաչուների դպրոցը: 1941 թ.-ի դեկտեմբերից կրտսեր լեյտենանտ Օգանեսովը Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում ծառայել է 347-րդ օդային գնդում: Ռազմական թռիչքների մեծ մասը կատարել է Յակ-9-ով, բայց նաև կռվել է Ի-153, Յա կ-1 և Յա կ-3-ով: Հրամանատարությունը նրան համարում էր 16-րդ Օդային բանակի լավագույն հետախույզ:

Ողջ պատերազմի ընթացքում Օգանեսովը կատարել է 324 հաջողված մարտական ​​թռիչք, 75 օդային մարտերում անձամբ խոցել է 23 ինքնաթիռ: Նա մտնում էր «Ստալինյան բազեներ» սիմվոլիկ խմբի կազմում, ինչպես ավանդաբար կոչում էին Խորհրդային օդուժի հերոսներին: Նրա ինքնաթիռը խոցվեց միայն մեկ անգամ՝ պատերազմի վերջում՝ 1945 թ. ապրիլի 28-ին: Սակայն, օդաչուն, անգամ լրջորեն վիրավորված զենիթային հրթիռի բեկորներից,  իր մեջ ուժ գտավ իջեցնել խոցված ինքնաթիռն օդանավակայանում:

Վազգեն Օգանեսովն իր վերջին մարտական ​​թռիչքը կատարել է Բեռլինի մարտերի ժամանակ: Հաղթանակի նախօրեին պետք էր կանխել պաշարված Բեռլինից հիտլերյան ռեյխի գերմանական ղեկավարության թռիչքն՝ անձամբ Հիտլերի գլխավորությամբ, գրում է Defacto.am-ը:

Ապրիլի 27-ի երեկոյան հայտնի դարձավ, որ, կորցնելով բոլոր օդանավակայանները Բեռլինում և նրա շրջակայքում, գերմանական բարձրագույն հրամանատարությունը  թռիչքի և վայրէջքի համար պատրաստվում է օգտագործել Տիերգարդեն այգու գլխավոր պողոտան: Այս լուրը հաստատեց 3-րդ ԻԱԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Սավիցկին:

Օդուժի Մարշալ Ռուդենկոյի պատմություններից. «Սավիցկիի զեկույցից անմիջապես հետո ես կանչեցի իմ տեղակալ գեներալ Սենատորովին և բանակի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Բրայկոյին: Միասին որոշեցինք, որ անհրաժեշտ է ձեռնարկել արտակարգ միջոցառումներ: Առաջին հերթին ուշադիր հետախուզենք տարածքն՝ օդակայանի ճշգրիտ դիրքը, եղած օդանավերի քանակը, զենիթային միջոցները ճշտելու համար: Կատարել նման հանձնարարություն կարող էին միայն փորձառու հետախույզները: Չեմ հիշում, թե ով, կարծես Բրայկոն էր, որ տվեց ավագ լեյտենանտ Օգանեսովի անունը: Ես լավ գիտեի այդ անվախ օդաչուին: Իր հաշվին մինչև պատերազմի ավարտը կար գրեթե երեք հարյուր մարտական ​​թռիչք, նա անցկացրել էր ավելի քան 70 օդային մենամարտ, այդ թվում՝ խոցել էր թշնամու երկու տասնյակ ինքնաթիռ»:

Գեներալ Սենատորովն Օգանեսովին առաջադրանք տվեց.«Ռայխստագի տարածքում և Բրանդերբուրգյան դարպասների մոտ գտնվում է թշնամու գաղտնի օդանավակայանը: Անհրաժեշտ է գտնել այն: Քաղաքը ծխի մեջ է: Տիերգարդեն այգու կենտրոնում շատ զենիթներ կան: Պետք է գնալ ցածր բարձրության վրա...»:

Երկու ժամ չանցած ղեկավարությունը ստացավ ճշգրիտ տեղեկություն օդային հետախուզությունից: Նրանք բացահայտել էին երկու ծածկված  թեթև տրանսպորտային ինքնաթիռ, որոնք գտնվում էին այգու մուտքի մոտ և պահպանվում էին տանկերի կողմից:

Որոշվել էր անմիջապես ռմբակոծել և հարձակվել օդանավակայանի վրա, որը պայմանականորեն անվանեցին «կայսերական»: Իսկ ավագ լեյտենանտ Օգանեսովը կամավոր էր դարձել թիրախը ցույց տալու հարցում: Նա թռչում էր ցածր բարձրության վրա, գրեթե շենքերի տանիքների վրայով:

Եվ ահա, ցույց տալով ինքնաթիռներն ու տանկերը, հերթը հասավ ռմբակոծիչներին, որոնք րոպեների ընթացքում վերացրին դրանք, սակայն անհանգիստ Օգանեսովը որոշեց  շրջադարձ կատարել և համոզվել, որ օդակայանը վերածվել էր մետաղի կույտի: Նա շտապեց հաղորդել ռադիոյով. «Ծրագրի նպատակը ոչնչացված է: Առաջադրանքը կատարված է..." Հանկարծ նրա ձայնը կտրվեց. Թշնամու արկերից մեկը խոցեց ինքնաթիռը, օդաչուն վիրավորվեց: Սակայն, փորձը և տոկունությունը օգնեցին նրան ապահով կերպով իջեցնել ինքնաթիռը: Ավելի ուշ, այդ հերոսության համար նրան շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:

Օգանեսովն իր գործունեության ողջ ընթացքում պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի (երեք անգամ) շքանշաններով, ինչպես նաև կարմիր աստղով և ուրիշ շատ մեդալներով:

Պատերազմից հետո օդաչուն շարունակում էր ծառայել ԽՍՀՄ օդային ուժերում: 1956 թ.-ին գեներալ-լեյտենանտ Օգանեսովը թոշակի անցավ: Նա ապրում էր Ադրբեջանի մայրաքաղաքում` Բաքվի կենտրոնում: Աշխատում էր որպես հացաբուլկեղենի գործարանի գլխավոր ինժեներ: 1990 թվականին Վազգեն Միխայլովիչը ընտանիքով տեղափոխվեց Երևան՝ փախչելով Բաքվի հայկական ջարդերից: 

Լեգենդար օդաչուն մահացել է 1993 թ.-ի մայիսի 23-ին՝ 73 տարեկան հասակում, թաղված է Երևանի Թոխմախ գերեզմանոցի պատվավոր գերեզմանատանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: