ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Twitter-ն իր աշխատակիցներին թույլ կտա մշտապես տնից աշխատել

Twitter ընկերությունն իր աշխատակիցներին թույլ կտա մշտապես տնից աշխատել, հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսին իր էլեկտրոնային նամակում, հայտնում է The Guardian-ը:

Twitter-ի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ընկերությունն «առաջին ընկերություններից մեկն էր, որ Covid-19-ի պատճառով անցել է տնից աշխատանքի մոդելին»: «Մենք կանգնած էինք արագ արձագանքման անհրաժեշտության և մարդկանց տնից աշխատելու հնարավորություն տալու խնդրի առաջ։ Վերջին մի քանի ամիսներին պարզ դարձավ, որ մենք դա կարողացանք անել։ Այնպես որ, եթե մեր աշխատակիցներն ընդմիշտ տնից աշխատելու ցանկություն հայտնեն, մենք դա կիրագործենք»,- ասել է նա։

Twitter-ն հավելավճարներ է տրամադրում աշխատակիցներին՝ աշխատանքային միջավայր ստեղծելու համար գրասենյակային իրեր գնելու համար։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    29 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: