Արցախի համար կարևոր նշանակություն ունեցող Ասկերանի ամրոցը

Ասկերանի ամրոցը գտնվում է Ասկերան գյուղի հարավային մասում` Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին: Ասկերան անունը, ըստ ստուգաբանության, կազմված է «աս» (երկնային, աստվածային) և «կարան» (քար) բառերից: Ըստ այդմ, «Ասկերանը», բացի զինանոց նշանակությունից, ունի նաև «երկնային քար» իմաստը, հայտնում է 360greatarmenia.am-ը:
Հարկ է նաև նշել, որ ամուր պարիսպներով այս ամրոցը դարեր առաջ կրել է Մայրաբերդ անվանումը:
Այն կառուցվել է XVII-XVIII դարերում, երբ Արցախը, Անդրկովկասի զգալի մասի հետ միասին, Պարսկաստանի տիրապետության տակ էր: Ամրոցը կառուցվել է Արցախի սիրտը՝ Շուշին, քոչվորներից պաշտպանելու համար: Իր ստեղծման առաջին իսկ տարիներից այն դարձել է ռազմական ամուր հենակետ:
Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ: Աջակողմյան գլխավոր ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220մ երկարությամբ: Բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից: Աշտարակների բարձրությունը 5-8մ է: Ի դեպ, այստեղ ուշադրություն են գրավում հատկապես զույգ պարսպապատերը՝ նախատեսված զորամիավորումների աննկատելի տեղաշարի համար, հայտնում է monuments.nkr.am-ը:
Հարկ է նշել, որ ամրոցի կրկնակի պարիսպները և հարմարավետ դիրքը տարիներ ի վեր ստեղծել են անհաղթահարելի պատնեշ թշնամիների համար։
Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, ռուսական զորքերն ամրոցն օգտագործել են որպես զինանոց: Այն մեծ պաշտպանական դեր է խաղացել 1905-06 թվականների հայ-թաթարական բախումների, 1918-20 թվականներին թուրք զավթիչների հարձակման ընթացքում ինքնապաշտպանության ժամանակ:
Ավելին, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հենց այս ամրոցում է տեղակայված եղել Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Սակայն, դժբախտաբար, այդ տարիներին ամրոցը պայթյուններից վնասվել է, աշտարակներից մեկի մի մասն էլ փլվել է: Աշտարակի վերին հատվածում դեռ պահպանվում են 90-ականների պատերազմի ժամանակ ադրբեջանցիների արձակած հրթիռի բեկորների հետքերը:
Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքերը սկսվել են 2016 թվականին և շարունակվում են մինչ օրս:
Այսօր Ասկերանի ամրոցը զբոսաշրջիկների համար նախընտրելի վայրերից է, շատերն են հատուկ հասնում Ասկերան՝ այն տեսնելու համար։ Այն այսօր էլ չի կորցրել իր վաղեմի դերն ու նշանակությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախի՝ ճերմակ հագած պահապան հրեշտակը. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի (վիրտուալ այցելություն) Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին այժմ հայկական ամենախոշոր եկեղեցիներից է:
- Արցախցիների հումորի խորհրդանիշը՝ Պըլը Պուղու հուշաքար Պըլը Պուղիի հուշաքարը գտնվում է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի արանքում տեղակայված քարանձավում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ