ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի նախագահը քննադատել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը մարտահրավեր է նետում պատմական հիշողությանը և խաթարում կրոնների երկխոսության արժեքները: Այս մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Կատերինի Սակելարոպուլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ տաճարը եզակի հուշարձան էր, որը պատկանում էր մարդկությանն ու համաշխարհային մշակութային ժառանգությանը:

Ավելի վաղ Հունաստանի վարչաճետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի որոշումը: Նրա խոսքով՝ այդ որոշումն ազդում է ոչ միայն Հունաստանի հետ, այլ նաև Եվրամիության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ընդհանուր առմամբ համաշխարհային հանրության հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը որոշումը սադրանք է անվանել: Իր հերթին, Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին հայտարարել է, որ Անկարայի տվյալ որոշումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: