ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քիմիայի միջազգային օլիմպիադային հայ դպրոցականները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

Հուլիսի 23-30-ը տեղի է ունեցել Քիմիայի միջազգային օլիմպիադան:

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, օլիմպիադան պետք է տեղի ունենար Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Համապատասխան տարածքը և տեխնիկական միջոցները տրամադրել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը:

Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 231 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է չորս մասնակիցներով: Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սան Արտյոմ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալի:

Օլիմպիական թիմը ղեկավարել են՝ Անդրանիկ Դավինյանը, Արմեն Գալստյանը և Մովսես Աղեկյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: