Կառավարությունը կսուբսիդավորի համավարակից տուժած ընկերությունների աշխատավարձային ֆոնդի 25-33 տոկոսի չափով
Կառավարության կողմից նախօրեին ընդունված 23-րդ օժանդակության ծրագիրը կտարածվի զբոսաշրջության հետ կապված ոլորտներին` հանրային սննդին, հյուրանոցային բիզնեսին, տուրիստական գործակալություններին: Ինը ամիս տեւողությամբ ծրագրի ընդհանուր արժեքը կարող է մոտ 6 միլիարդ դրամի հասնել: Կառավարությունը մտադիր է սուբսիդավորել վերը նշված ոլորտների աշխատողների մի մասի աշխատավարձերը: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային ծրագրերի մանրամասները, որոնք ուղղված են կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետեւանքների վերացմանը, փոխանցում է news.am-ը:
Ըստ նրա` կառավարությունը մի շարք քննարկումներ է անցկացրել վերը նշված ոլորտները ներկայացնող ընկերությունների եւ արհմիությունների հետ, որոնց հիման վրա օժանդակության ծրագիր է մշակվել: «Քննարկումները ցույց են տվել, որ այդ ընկերություններն առաջնային են համարում աշխատակազմի պահպանումը»,- ասաց Խաչատրյանը: Նա նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում այս ոլորտներում գործող ընկերությունների շրջանառությունը կիսով չափ է կրճատվել, սակայն, չնայած դրան, աշխատատեղեր պահպանելու ձգտում կա: Կառավարությունը նույն նպատակներն է դնում, ասաց նախարարը: Հաշվի առնելով վերը նշվածը` օգնության այս ծրագրին մասնակցելու առաջին պայմանն առնվազն երեք աշխատող ունենալն է:
«Այն ընկերությունները, որոնք ներկայումս ունեն երկու աշխատող, բայց սովորաբար ունենում են 3 կամ ավելի մարդ, կարող են դառնալ ծրագրի շահառուներ, եթե նրանք իրենց աշխատողներին հետ ընդունեն»,- պարզաբանեց Խաչատրյանը: Օժանդակության ծրագիրը կտարածվի այն ընկերությունների վրա, որոնք ստեղծվել են մինչեւ այս տարվա մարտի 31-ը:
«Մենք մտադիր ենք խրախուսել ոլորտի այն ընկերություններին, որոնք, չնայած դժվարություններին, կարողացել են պահպանել իրենց աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը: Այս ընկերությունները կստանան սուբսիդիաներ յուրաքանչյուր երրորդ աշխատողի աշխատավարձի չափով, որը աշխատավարձային ֆոնդի 33 տոկոսից ավել է կազմում»,- ասաց նախարարը:
Այն ընկերությունները, ովքեր չեն կարողացել պահպանել իրենց աշխատակազմի պահանջվող տոկոսը, նույնպես կկարողանան օգտվել օժանդակության ծրագրից, բայց արդեն` աշխատավարձի 25 տոկոսի չափով: Նա նշեց, որ այս ծրագիրը լավ ազդանշան կլինի ընկերությունների համար, քանի որ նրանք կկարողանան աշխատողներ ընդունել, ապահովել անհրաժեշտ տոկոսը եւ առավելագույն չափով օգտվել ծրագրից: Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն գործողության երկար ժամանակահատված է ընդգրկում` 9 ամիս: Դա պայմանավորված է կանխատեսումներով, որոնց համաձայն տուրիզմի հետ կապված ոլորտները կկարողանան վերականգնվել միայն հաջորդ գարնանը: Ծրագրի տեւողության հիմնական պայմանն առկա ցուցանիշների պահպանումն է: Եթե ոլորտը սկսի ավելի արագ տեմպերով վերականգնվել եւ հասնի նախկին շրջանառության 70 տոկոսին, ծրագիրը կդադարեցվի:
Նախարարը շեշտեց, որ խոսքն առանձին ընկերության մասին չէ, այլ` ընդհանուր բոլոր նշված ոլորտների: Ծրագրի շահառուները չեն կարողանա դառնալ այն ընկերությունները, որոնց 2019 թվականի վերջին վերադարձվել է ԱԱՀ-ն, բայց, չնայած այս ֆինանսական ներարկմանը, 2020 թվականի մարտի 31-ից հետո, բախվելով տնտեսական դժվարությունների, նրանք կրճատել են իրենց աշխատակազմը 50 տոկոսը կամ ավելին: Սակայն սայս դեպքում եւ, մարդկանց աշխատանքի ընդունելով եւ ապահովելով անհրաժեշտ տոկոսը, այս ընկերությունները կկարողանան օգտվել այդ ծրագրից: Ընկերությունները, որոնք պատշաճ չեն կատարում իրենց հարկային պարտավորությունները, եւս կզրկվեն ծրագրին մասնակցելու հնարավորությունից: «Եթե պարզվի, որ ընկերությունը չի եկամուտը հաստատող փաստաթղթեր դուրս չի գրում, խախտում է ՀԴՄ-ների շահագործման կանոնները եւ եթե այդ փաստը հաստատվի ուժի մեջ մտած որոշմամբ, դա ծրագրին մասնակցությունը կասեցնելու հիմք կդառնա»,- հայտարարեց նա:
Նախարարը նշեց, որ ընկերությունները հնարավորություն ունեն բողոքարկել որոշումը, եւ այդ ընթացքում նրանք կշարունակեն պետության կողմից օգնություն ստանալ: Սակայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ բողոքարկել որոշումը, ստացված միջոցները ենթակա են վերադարձման: Կառավարության գնահատմամբ` այսօր ծրագրի պոտենցիալ շահառուներն ունեն շուրջ 23 հազար աշխատող, այդպիսով կսուբսիդավորվեն 5-6 հազար աշխատակցի աշխատավարձերը: «Մենք սա զգալի աջակցություն ենք համարում: Խոսքը կարող է ամսական մոտ 600-700 միլիոն դրամի մասին լինել»,- ասաց նախարարը` հավելելով, որ 9 ամսում օգնության ծավալը կհասնի մոտ 6 միլիարդ դրամի:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ