Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկել է միգրանտների համար կանխավճարային հարկ սահմանել
ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է Ռուսաստան աշխատելու նպատակով եկող օտարերկրացիների համար կանխավճարային հարկ սահմանել, այս մասին նշված է գերատեսչության պատրաստած միգրացիայի հարցերի մասին նոր դաշնային օրենքի նախագծի հայեցակարգում, փաստաթղթի պատճենը ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ է:
Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան ավելի վաղ հայտնել էր, որ նոր դաշնային օրենքի հայեցակարգը, որով դյուրացվում է օտարերկրացիների ռուսական քաղաքացիություն ստանալու և աշխատանքի ընդունվելու ընթացակարգը, արդեն պատրաստ է և քննարկման փուլում է։ Նրա խոսքով՝ օրինագիծը կարող է հայտնվել 2021 թվականին։
«Նախատեսվում է, որ օտարերկրյա քաղաքացիները, անկախ Ռուսաստանի Դաշնություն մուտքի կարգից, իրավունք կունենան աշխատանքային գործունեություն իրականացնելու էլեկտրոնային պատենտների հիման վրա՝ ինչպես իրավաբանական անձանց մոտ և անհատական ձեռնարկություններում, այնպես էլ ֆիզիկական անձանց մոտ՝ ֆիզիկական անձանց եկամտահարկ վճարելով ֆիքսված կանխավճարման ձևով, իսկ գործատուներն իրենց հերթին իրավունք ունեն օտարերկրյա քաղաքացիների ներգրավելու օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ռեեստրում ներառվելու պայմանով»,- նշված է փաստաթղթում։
Միգրանտին աշխատանքի վերցնել ցանկացող գործատուները պետք է գրանցվեն անձնական կաբինետում (հնարավոր է՝ պետական և համայնքային ծառայությունների (գործառնությունների) միացյալ պորտալում)՝ լրացնելով հատուկ ձևաթուղթ, որը կպարունակի իր հիմնական տեղեկությունները։
Գրանցվելուց հետո գործատուն էլեկտրոնային ձևով պետք է դիմում լրացնի օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ռեեստրում ներառվելու մասին։
Օրենքի նախագծում նաև առաջարկվում է արտացոլել օտարերկրացիներին վարձելու պայմանները՝ աշխատավարձի չափը, որը կհամապատասխանի տարածաշրջանում տվյալ կարգի աշխատողների աշխատավարձի միջին մակարդակին (չհիմնավորված դեմպինգի դեպքերը բացառելու նպատակով), ռուսական օրենքների խախտման համար չվճարված տուգանքներ չլինելը։
Ֆիզիկական անձանց եկամտահարկի չվճարման դեպքում նախատեսվում է օտարերկրացիներին ֆիքսված կանխավճարի ձևով ծանուցում ուղարկել՝ 15 օրում հարկը վճարելու պահանջով։ Հրաժարվելու դեպքում միգրանտներին արգելվելու է Ռուսաստանում աշխատել, և նրանք, հավանաբար, երկրից կվտարվեն։
Դրանից բացի, հայեցակարգով նախատեսվում է՝ կազմակերպել օտարերկրացիների համար ID քարտերի թողարկում՝ անհատական տվյալներով, Ռուսաստան մտնելուց առաջ վերցնել նրանց մատնահետքերը և ստեղծել օտարերկրացիներին հրավիրող անբարեխիղճ անձանց ռեեստր։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ