ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը քննարկում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացնելու հարցը. Եղիշե Կիրակոսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը որոշում է ընդունել, կոչ է անում թե Ադրբեջանին, թե Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հաղորդում է Aysor.am-ը։

«Ոորոշման մեջ ասված է, որ կողմերը հնարավորինս շուտ տեղեկացնեն դատարանին ձեռնարկած միջոցների մասին», - ասաց նա։

Կիրակոսյանը նշեց, թե այն տեքստում, որը կա ՄԻԵԴ-ի կողմից, ակնկալելի էր, որովհետև, նրա խոսքով, նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպք է։

«Սա, կարելի է ասել, երրորդն է», - ասաց նա։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ կարելի է ասել, որ ՄԻԵԴ որոշումը Հայաստանի համար հաջողություն է, որովհետև Հայաստանի դիմումի ու ապացույցների հիման վրա է որոշումը կայացվել։

«Դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջան լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, որը, սովորաբար, անում է», - ասաց նա։

Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումում կարևոր է, որ բեռն ավելի շատ ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա։

Նա նշեց, որ քննարկում են միջպետական գանգատ ներկայացնելու հարցը։

«Միջպետական գանգատ ներկայացվում է կառավարության որոշման հիման վրա, այս պահին կան սցենարներ, աշխատանքներ ենք տանում», - ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: