ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Մակրոնին ուղղված Անկարայի հարձակումները

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնին ուղղված Անկարայի հարձակումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք համերաշխ ենք մեր ֆրանսիացի բարեկամների հետ։ Ֆրանսիային ուղղված Թուրքիայի վերջին մեկնաբանությունները բացարձակապես անընդունելի են։ Անհրաժեշտ է հարգալից դիվանագիտական երկխոսություն։

Մենք միշտ միասին հարգանքով պաշտպանելու ենք խոսքի ազատությունը»,- նշել է նա «Թվիթերում»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին «հիվանդ» էր անվանել եւ խորհուրդ տվել «հոգեկան վիճակի հետազոտություն անցնել»։ Ի պատասխան՝ Ֆրանսիան Անկարայից իր դեսպանին հետ էր կանչել խորհրդակցության համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: