ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G7-ի երկրները հայտարարել են թվային արժույթները կարգավորելու պատրաստակամության մասին

G7-ի ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկի ղեկավարները աջակցել են թվային արժույթները կարգավորելու անհրաժեշտությանը, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հանդիպումից հետո հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ, որում ընդգծել է իր մտահոգությունը վերջերս Diem վերանվանված՝ Facebook-ի Libra կրիպտոարժույթի Գերմանիայում և Եվրոպայում գործարկման թույլտվության վերաբերյալ:

G7-ի ֆինանսական պատասխանատուները քննարկել են «կրիպտոգրոհներին և այլ թվային ակտիվների փոփոխվող լանդշաֆտին» արձագանքման ընթացիկ միջոցառումները, ինչպես նաև ազգային իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` չարամիտ նպատակներով և անօրինական գործողություններով դրանց օգտագործումը կանխելու համար»,- հայտարարել է ֆինանսների նախարարությունը: «G7-ում մեծ աջակցություն կա թվային արժույթները կարգավորելու անհրաժեշտությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

G7-ի պաշտոնյաները վերահաստատել են իրենց աջակցությունը թվային վճարների վերաբերյալ համատեղ հայտարարությանը, որում ասվում է, որ թվային վճարումները կարող են բարելավել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը և նվազեցնել անարդյունավետությունն ու ծախսերը, բայց դրանք պետք է «պատշաճ կերպով վերահսկվեն և կարգավորվեն»:

Հայտարարության մեջ ասվում է, որ G7-ի ֆինանսական ներկայացուցիչները քննարկել են նաև ներքին և միջազգային տնտեսական արձագանքները՝ COVID-19 համավարակին և կայուն գլոբալ վերականգնմանը հասնելու ռազմավարությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: