ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին

Բավական հետաքրքիր հարց է, թե ինչու հենց երեկ՝ Մոսկվայան հանդիպումից անմիջապես հետո և Նիկոլ Փաշինյանի հոդվածի հրապարակումից 9 օր անց ՌԴ ԱԳՆ-ն՝ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահողի միջոցով որոշեց արձագանքել Փաշինյանի կողմից տարածվող հերթական կեղծիքին:

Իսկզբանե բնական էր, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնելու Փաշինյանի՝ արդարանալու նպատակով արվող հերթական սուտ հայտարարությունները, որոնք այս անգամ ուղղակիորեն առնչվում էին Ռուսաստանին և իրենց մեջ նաև տողատակերում թաքնված մեղադրանք էին պարունակում: ՌԴ-ն ուղիղ տեքստով փաստացի հայտարարեց, որ Փաշինյանը ոչ միայն ստում է Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկի մասին, այլև ինքն է մեղավոր բանակցային գործընթացի տապալման, հետևաբար, նաև պատերազմի սանձազերծման համար:

Այն, որ Փաշինյանն այսօր դարձել է Ալիևի կամակատարն ու համաձայնում է ցանկացած պահանջի, որ առաջադրվում է իրեն Բաքվից, ամենևին երկխոսության համար անհրաժեշտ վերաբերմունք կամ որևէ հարգանք չի ձևավորում Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ:

ՌԴ-ն այսօր բավարարված է տարածաշրջանում իր դերակատարության մեծացումից և այն հանգամանքից, որ իրեն հաջողվում է առաջ տանել Արցախյան հակամարտության կայունացման գործընթացը: Սակայն, դա որևէ կերպ չի ազդում Փաշինյանի և Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ ՌԴ վերաբերմունքի վրա:

Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումը դրա հերթական դրսևորումն էր: Առաջին իսկ հայացքից ակնհայտ էր Պուտինի վերաբերմունքի և բառակազմի, հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելու տոնայնության և նույնիսկ ծավալի տարբերությունը: Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը բավարարվեց արձանագրումով, որ «մեր հարաբերություններն, անշուշտ, եղել են, շարունակում են լինել և լինելու են դաշնակցային՝ բոլոր իմաստներով, մենք սերտ գործընկերներ ենք միջազգային շատ կազմակերպություններում»:

Ուշադրություն դարձնենք երկու ձևակերպման վրա: Նախ՝ «եղել են, շարունակում են լինելու և լինելու են»: Սրանով ՌԴ նախագահը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունների բնույթը կախված չէ իշխանություններից և դրանց դաշնակցային բնույթը ոչ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումն է, ոչ էլ կարող է խաթարվել Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ երկրորդ դիտարկումն այն է, որ ՌԴ կողմից հերթական անգամ չի հիշատակցվում այդ հարաբերությունների ռազմավարական բնույթը:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանին նման քայլի՝ Փաշինյանին պատասխանելու, դրդեց մի քանի հանգամանք՝

-        Արցախյան պատերազմի հետևանքների համար անուղղակիորեն ՌԴ-ին մեղադրելը՝ ստացած ժառանգության, ռուսական առաջարկի մասին կեղծ հայտարարություններով,

-        Մոսկվայի հանդիպման արդյունքներից Պուտինի ներկայությամբ հրապարակային դժգոհություն հայտնելն ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրներին ներգրավվելու անհրաժեշտության ընդգծումը,

 -        Իշխանամերձ շրջանակների կողմից հայ հանրության շրջանում հակառուսական տրամադրությունների սերմանումը և այլն:

Այս ամենի արդյունքում պաշտոնական Մոսկվան որոշել է այլևս չհանդուրժել Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերություններին ակնհայտ վնաս հասցնող պահվածքն ու իրականությունը ներկայացնել հայ ժողովրդին, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները եղել են, շարունակում են լինել և լինելու են դաշնակցային բոլոր ոլորտներում: Իսկ պատասխանի համար ընտրված պահը կարող է բացատրվել նաև Մոսկովյան հանդիպմանը լրացուցիչ նեգատիվ ֆոն չհաղորդելու ցանկությամբ, ինչպես նաև Մոսկվայում Փաշինյանից սպառիչ պատասխաններ չստանալու հանգամանքով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: