ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կոչ է արել պաշտպանել ԼՂ-ի հայկական քրիստոնեական հուշարձանները

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, ՈՒՄՎ քարտուղարության լիազորված դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական հուշարձանների պաշտպանությանն ուղղված հայտարարությամբ: Հայտարարությունը հնչեցվել է վեհաժողովի կազմակերպած հեռակոնֆերանսի ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները պաշտպանելու անհրաժեշտության մասին` դեմ լինելով դրանց ոչնչացմանը, ինքնության աղավաղմանը կամ նպատակի փոփոխությանը: Մարդկությունը զգալի առաջընթաց է արձանագրել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցադրման մեջ: Այն  ներառում է կրոնական հուշարձաններ, որոնք կամ շարունակվում են, կամ դադարել են օգտագործվել իրենց նպատակների համար:

Ժամանակակից քաղաքակրթությունը հասկանում և ճանաչում է հուշարձանների հսկայական պատմական և հոգևոր արժեքը, որոնց միջոցով տեղի է ունենում երկխոսություն պատմական անցյալի և մարդկային ոգու վեհ մտահղացումների միջև, ինչը նախադրյալ է մտքի հետագա զարգացման և մեր ընդհանուր արժեքների ամրապնդման համար: Բացի այդ, պատմության և պաշտամունքի յուրաքանչյուր հուշարձանի նկատմամբ պատշաճ հարգանքը նպաստում է կրոնական համայնքների միջև փոխըմբռնմանը և հարգանքին և, ի վերջո՝ ժողովուրդների խաղաղ գոյակցությանը:

Սակայն, ցավոք, այսօր էլ շարունակում են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց արդյունքում այդ սկզբունքները խախտվում են: Կան դեպքեր, երբ երկար պատմություն ունեցող և՛ գեղագիտական, և՛ գեղարվեստական արժեք ունեցող կրոնական հուշարձանները կամայականորեն վերափոխվել են իրենց համար խորթ կրոնական միջոցառումներ անցկացնելու կամ դրանք այլ նպատակով օգտագործելու վայրերի:

Այսպես, վերջերս, Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, չնայած այն կառուցվել է 6-րդ դարում և ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության պաշտոնական ցուցակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո:

Երբեմն պատմության և մշակույթի հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվում են, չնայած դրանք վկայում են համապատասխան տարածքներում այլ ժողովուրդների, կրոնների և քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին: Նման գործողությունները բազմիցս արձանագրվել են Կոսովոյում և Մետոխիայում, Սիրիայի և Իրաքի գրավյալ տարածքներում, ինչպես նաև թուրքական բանակի կողմից գրավյալ Կիպրոսի Հանրապետության տարածքներում:

Վերոգրյալի հիման վրա` որպես բազմաթիվ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ անհրաժեշտ ենք համարում ամեն անգամ մեր կտրուկ  անհամաձայնությունը հայտնել այս կարգի պրակտիկայի հետ և հորդորել միջազգային կազմակերպություններին և կառավարություններին կանխել դրա օգտագործումը:

Այս կապակցությամբ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել այն իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հսկայական տարածքներ` հայ ժողովրդի և նրա Առաքելական քրիստոնեական եկեղեցու մշակութային գանձերով, որոնք համաշխարհային քաղաքակրթության համար ունեն մեծ կրոնական, պատմական և գեղարվեստական արժեք:

Կարծում ենք, որ այդ հուշարձանները անհապաղ նկարագրման և պաշտպանության կարիք ունեն միջազգային հանրության և իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից:

Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին` նպաստել ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայ ժողովրդի մշակութային հարստության և հուշարձանների պաշտպանությանը և կանխել դրանց նպատակի փոփոխությունը կամ ոչնչացումը: Անտարբերությունը կարող է անդառնալի վնաս հասցնել ամբողջ մարդկությանը պատկանող հուշարձաններին»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: