ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովի ղեկավարին Էրդողանի հետ հանդիպմանը աթոռ չեն տվել

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում աթոռ չեն տվել, գրում է The Washington Post-ը:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում տեղի ունեցավ Էրդողանի հանդիպումը ֆոն դեր Լեյենի ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: 

Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ ԵՀ ղեկավարը ոտքի վրա է մնացել, քանի որ սենյակում ընդամենը երկու աթոռ է դրված եղել, որոնցից մեկին նստել է Միշելը, մյուսին՝ Էրդողանը։ Արդյունքում, ֆոն դեր Լեյենը ստիպված է եղել բազմոցին նստել՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի դիմաց, որն ըստ դիվանագիտական ​​պրոտոկոլի ավելի ցածր աստիճանի է: Բացի այդ, ընդունված նորմերի համաձայն, նման բանակցությունների ընթացքում այս տեղը սովորաբար հատկացվում է թարգմանիչներին և հանդիպման այլ մասնակիցներին, նշում է թերթը:

Եվրախորհրդարանի անդամ, պատգամավոր Սոֆի ին Ուլդը կարծում է, որ տեղի ունեցածը պատահականություն չէ, այլ կանխամտածված էր, փոխանցում է Panorama.am-ը։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: