ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը չի պատրաստվում բարիդրացիություն անել Հայաստանի հետ

Ալիևի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է ոչ միայն ուժով սպառնալ Հայաստանին, այլև նպատակաուղղված հայատյացություն քարոզել սեփական սերունդներին:

Ադրբեջանի նախագահի երեկ հրապարակված հարցազրույցի մեջ մի քանի կարևորագույն շեշտադրում կար՝

  • Ադրբեջանը կյանքի կկոչի Զանգեզուրի միջանցքը՝ անկախ Հայաստանի կամքից: «Եթե ցանկանան ավելի հեշտ կլուծեն, չցանկանան՝ ուժով կլուծենք»,- ասել էր Ալիևը:
  • Ադրբեջանը թույլ չի տալու, որ Հայաստանը կրկին մարտունակության այնպիսի մակարդակի հասցնի իր բանակը, որ սպառնալիք ներկայացնի Ադրբեջանի համար:
  • Ռազմավարի պուրակի նպատակն է, որ ադրբեջանցի ժողովուրդը երբեք չմոռանա «հայերի վանդալիզմը»:
  • Ադրբեջանը միջազգային դատական ատյաններ է դիմելու Հայաստանի կողմից իրեն հասցված վնասի հատուցման հարցով:
  • Ադրբեջանը կատարել է եռակողմ պայմանավորվածությունը, ինչը նշանակում է՝ գերիներին վերադարձնել չի պատրաստվում:
  • Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը պատրաստ է համագործակցության՝ զուգահեռ ապահովելով սեփական շահերի պաշտպանությունը:

Այս ամենը կարելի է ամփոփել մեկ բանաձևի մեջ՝ Ադրբեջանը սահմանելու է նորանոր ցանկություններ և ցանկացած եղանակով ձգտելու է հասնելու դրանց, իսկ Հայաստանը մշտապես դիտարկելու է որպես թշնամի և պոտենցիալ սպառնալիք: Սա է ներկայիս իրողությունների պարագայում Ադրբեջանի քաղաքականությունն ու մոտ ապագայի տեսլականը:

Այս համատեքստում Հայաստանի գործող իշխանության եղբայրության քարոզն ու Ադրբեջանի ու Թուրքիայի թշնամի լինելը հարցականի տակ դնելը ոչ միայն անհարիր, այլև վտանգավոր է: Դա ուղղակի նշանակում է շարունակել պարտությունը և օրեցօր նոր զիջումներ անել՝ անիմաստ հույս փայփայելով բավարարել Ադրբեջանի ախորժակը:

Կարևոր է, որ այս ամենը հասնի հայ հանրության լայն շերտերին, որպեսզի նրանք չտրվեն լավ ապրելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եղբայրություն անելու, արդյունավետ համագործակցելու Փաշինյանի կեղծ խոստումներին:

Արդյո՞ք այս ամենը չեն տեսնում, կամ չեն լսում Փաշինյանն ու իր թիմը: Բնականաբար, տեսնում և լսում են, բայց որպես պարտված իշխանություն, շարունակում են քայլ առ քայլ նպաստել Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակների կատարմանը՝ հույս ունենալով, որ դրա դիմաց կստանան նաև այնպիսի լուծումներ, որոնք հնարավոր կլինի հրամցնել հանրությանը, որպես մեզ համար շահեկան ելք, և երկարացնել իրենց քաղաքական կյանքը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: