ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իշխանությունները գազի սակագնի հարցով կդիմեն նոր աճպարարությա՞ն

Հայաստան գազի ներմուծման համաձայնագիրը հետաձգվել է մինչև հուլիս: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով գազի սակագնի վերանայման հայտի հետ կապված հարցին:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ավարտվում էր համաձայնագրի ժամկետը, որով ՌԴ-ից Հայաստան ներմուծվող գազի սակագինը 165 դոլար է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Փաստացի որոշակիություն կունենանք նոր համաձայնագրով՝ նախատեսված հուլիսին: Թե ինչպիսին կլինեն ռուսական կողմի հետ տապալված բանակցությունների շարունակությունն ու հանգուցալուծումն արդեն հուլիսին, ցույց կտա ժամանակը: Միանշանական է, որ դրանցում մեզ համար ոչ շահեկան դիրքերից գործոններ են լինելու ի դեմս Փաշինյան-Լուկաշենկո՝ ՌԴ-ի դեմ «գազային տանդեմի», Մհեր Գրիգորյանի՝ Մյուլլերին ուղղված հայտնի բաց նամակի և այլն: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի սահմանին ռուսակաn գազի նոր սակագնի հետ կապված ակնկալիքները դրականներից չեն:

Հետաքրքիրն այն է, որ այս իշխանությունները մտադիր չեն այստեղ որդեգրած ձեռագրից հրաժարվել՝ ցույց տալու, որ գազի սակագնի փոփոխությունը սպառողների համար մնում է անհետևանք:

Բանն այն է, որ լրագրողների հետ հանդիպմանը Բաղրամյանն սպասվող հավանական թանկացման` սպառողների համար «անհետևանք» լինելու մասին առաջին ակնարկներն արել է:

«Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն և սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների համար սակագների փոփոխության հստակ ընթացակարգ կա, կամ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի սակագնի վերանայում, կամ պետք է լինի սակագնի վերանայման հայտ: Իսկ այդ հայտնի ուսումնասիրության համար օրենքով նախատեսված է առնվազն 80 աշխատանքային օր քննարկում: Քննարկման ավարտից հետո սահմանված սակագներն էլ ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Այս պահին սակագնի վերանայման հայտ չունենք»,-մասնավորապես ասել է Բաղրամյանը:

Այսինքն ստացվում է, որ անկախ նոր բանակցությունների ելքերից (իսկ դրանք սակագնի ավելացման մեծ հավանականությամբ են), եթե անգամ լինի սակագնի փոփոխության հայտ, ապա դրա ուսումնասիրության համար անհրաժեշտ է 80 օր, որոշման ուժի մեջ մտնելու համար՝ ևս 30 օր: Այսինքն սպառողի համար գազի սակագնի փաստացի փոփոխություն կլինի 110 օր, կամ որ նույնն է՝ գրեթե չորս ամիս անց: Ո՞րն էր Բաղրամյանի խոսքի իմաստը, եթե ոչ մեսիջը, որ առաջիկա չորս ամիսներին թանկացում չի լինի: Իսկ դրանից հետո՞…

Գուցե իշխանությունն այս անգամ էլ կարողանա որևէ հնարքով  թիրախավորել տնտեսության կամ հանրության այն հատվածին ում համար պիտի թանկանա գազը, բաց դրանից ոչ թանկացման փաստն է չեզոքանում, ոչ էլ հետևանքներն են մեղմվում:

Այսօրվա գնաճն ու սպառողի համար դրամի արժեքի կորուստը՝ նախորդ նման աճպարարության ապացույց…

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: