ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այժմ խորհրդակցություններ և բանակցություններ են ընթանում արտգործնախարարների հետ. Զախարովան՝ Արցախի շուրջ իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամեն օր: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է NEWS.am-ը:

«Այժմ խորհրդակցություններ և բանակցություններ են ընթանում արտգործնախարարների հետ: Մենք արտաքին գործերի նախարարությունների և դեսպանատների միջոցով շփվում ենք  բառացիորեն ամեն օր: Արտաքին գործերի նախարարների ղեկավարների, ինչպես Ռուսաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի միջոցով հեռախոսային խոսակցությունների մասին հաղորդագրությունները պարբերաբար հրապարակվում են... մեր երկրի կողմից վիթխարի ջանքեր են ներդրվել այս իրավիճակի լուծման համար` ինչպես թեժ փուլում... այնպես էլ հակամարտության հետսուր փուլում»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա` խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի, այլ նաև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է: «Եվ, իհարկե, մեր խաղաղապահների դերի մասին, ովքեր ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին և ունակությունները, արհեստավարժությունն ու հմտությունները` իրավիճակը շտկելու համար: Եվ որպեսզի արդեն քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները: Այդ պատճառով ռուս խաղաղապահների դերը թերագնահատել հնարավոր չէ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: