ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը քննադատել է ՄԱԿ-ին՝ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան երեխաների իրավունքների ոտնահարման առումով «սև ցուցակում» չընդգրկելու համար

Իրանի Իսլամական Հանրապետությունը քննադատել է ՄԱԿ-ին՝ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան հակամարտությունների ընթացքում անչափահասների իրավունքների ոտնահարման առումով «սև ցուցակում» չընդգրկելու համար և կոչ արել ոչ խտրական մոտեցում որդեգրել, հայտնում է իրանական Tehran Times թերթը։

ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Մաջիդ Թախթ Ռավանչին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի տարեկան զեկույցից հետո «Երեխաների և զինված հակամարտությունների վերաբերյալ Անվտանգության խորհրդի բաց բանավեճում» անդրադարձել է այս ոլորտում առկա խնդիրներին։

Զեկույցում նշվում է, որ երեխաների հավաքագրումը որպես մարտիկների, դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները, սպանություններն ու խեղումները, սեռական ոտնձգությունները և առևանգումները կարող են ներառվել ՄԱԿ-ի զեկույցի լրացումներում, ինչը կարող է հանգեցնել Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին: Այնուամենայնիվ, Իսրայելի վարչակազմը երբեք ցուցակում չի եղել, իսկ Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան, որն արյունալի պատերազմ է մղել Եմենում, այդ ցուցակից հանվել է 2020 թվականին՝ Եմենի երեխաներին սպանելու և վիրավորելու համար ամոթանքներից մի քանի տարի անց։

«Զինված հակամարտություններում երեխաների, մասնավորապես աղջիկների պաշտպանությունը բարոյական և հումանիտար հիմնարար սկզբունք է, և պետք է անել ամեն բան՝ երաշխավորելու հակամարտությունների բոլոր կողմերի նկատմամբ հարգանքը», - ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը և հավելել, որ զինված հակամարտություններում երեխաների իրավունքները ոտնահարող կողմերին ցուցակագրելու մեխանիզմը նույնպես պետք է արդյունավետորեն և առանց խտրականության գործի։

Մաջիդ Թախթ Ռավանչին նշել է, որ ՄԱԿ-ը հաստատել է 2020 թվականի ընթացքում Եմենում 194 մարդու սպանվելն ու վիրավորվելը և հավելել, որ Իսրայելը շարունակում  է կոպտորեն ոտնահարել երեխաների իրավունքներն Արևմտյան Ասիայում։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը հաստատում է 331 պաղեստինցի երեխաների նկատմամբ դաժան բռնության 1031 դեպք՝ ներառյալ 11 սպանություն, 324 վնասվածք, 361 ձերբակալություն և 30 հարձակում հիվանդանոցների և դպրոցների վրա՝ շեշտելով, որ անցյալ ամիս Գազայում պաղեստինցիների և Իսրայելի միջև 11-օրյա պատերազմում իրենց կյանքը կորցրած 253 պաղեստինցիներից 66-ը երեխաներ են եղել, փոխանցում է Tert.am-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: