ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի հաշվարկներով տնտեսության վնասները 2021թ. տուրիզմի ոլորտի անկման պատճառով կարող են հասնել 2,4 տրլն-ի դոլարի

Տուրիզմի ոլորտի անկումը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, կարող է հանգեցնել այն բանին, որ 2021թ. համաշխարհային ՀՆԱ-ն կունենա 1,7-ից մինչև 2,4 տրլն դոլարի վնաս։ Այսպիսի կանխատեսում է արված չորեքշաբթի Ժնևում հրապարակված ՄԱԿ Առևտրի և զարգացման կոնֆերանսի (ՅՈւՆԿՏԱԴ) զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Միջազգային տուրիզմի աշխուժացում սպասվում է ընթացիկ տարվա երկրորդ կեսին, սակայն, ՅՈւՆԿՏԱԴ զեկույցի համաձայն՝ 2021թ. դեռևս սպասվում են 1,7-ից մինչև 2,4 տրլն դոլարի կորուստներ 2019թ. համեմատ»,- փաստել են փորձագետները։

Զեկույցի հեղինակները ուշադրություն են դարձնում տուրիզմի հատվածի վրա զանգվածային պատվաստման զգալի ազդեցությանը։ Պատվաստումների բարձր մակարդակ ունեցող պետություններում տնտեսության կորուստներն այնքան էլ մեծ չեն լինի, ինչպես այն պետություններում, որտեղ պատվաստումը դանդաղ է ընթանում կամ նոր է սկսվել։ «Ակնկալվում է, որ տուրիզմի հատվածն ավելի արագ կվերականգնվի պատվաստման բարձր մակարդակ ունեցող երկրներում, ինչպիսին են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը»,- նշում են փորձագետները։ Միևնույն ժամանակ, նրանց կարծիքով, այդ հատվածը կհասնի այն ցուցանիշներին, որոնք եղել են մինչև կորոնավիրուսի համավարակը, միայն 2023թ. կամ դրանից ուշ։ Ճյուղի զարգացման գլխավոր խոչընդոտները զեկույցում նշված են «ճամփորդությունների սահմանափակումները, վիրուսի տարածման դանդաղ զսպումը, ճանապարհորդների ցածր վստահությունը և սուղ տնտեսական միջավայրը»։ «Աշխարհը գլոբալ պատվաստման ջանքերի կարիք ունի, որը կպաշտպանի աշխատողներին, կհարթի բացասական սոցիալական հետևանքները, կհանգեցնի ռազմավարական որոշումների ընդունման տուրիզմի ոլորտում՝ հաշվի առնելով պոտենցիալ կառուցվածքային փոփոխությունները»,- ասել է ՅՈւՆԿՏԱԴ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Իզաբել Դյուրանը։

2020թ.  գլոբալ ՀՆԱ ուղղակի և անուղղակի կորուստները միջազգային տուրիզմի անկման հետևանքով կազմել են, ՅՈւՆԿՏԱԴ գնահատականներով, 2,4 տրլն դոլար։ 12 ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջային ուղևորությունների թիվը կրճատվել է 1 մլրդ-ով կամ 73 տոկոսով։ Ընդ որում՝ հատկապես խիստ տուժել են զարգացող երկրները, որտեղ զբոսաշրջիկների հոսքը, ըստ գնահատականների՝ կրճատվել է 60-80 տոկոսով։ Ամենամեծ կորուստները կրել են Հյուսիսարևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրները, ինչպես նաև Օկեանիան, Հյուսիսային Աֆրիկան և Հարավային Ասիան։ Միևնույն ժամանակ, տուրիզմի անկումն ամենից քիչն անդրադարձել է Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի և Կարիբյան ավազանի վրա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: