ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ հասել Է 950 դոլարի

Եվրոպայում գազի գինը հերթական ռեկորդն Է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 900 դոլարի նշագծին: Այդ մասին վկայում են ICE Futures սակարկությունների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 15-ին արժեքը կտրուկ բարձրացել Է միանգամից 12 տոկոսով: Հոկտեմբերյան ֆյուչերսի գինը, ըստ հոլանդական TTF-ի ինդեքսի, Երևանի ժամանակով 10:35-ի դրությամբ հազար խորանարդ մետրի դիմաց կազմել Է 841,39 դոլար: Ժամը 11:21-ի դրությամբ այն աճել Է մինչև 851,27 դոլար, իսկ փոքր-ինչ ուշ՝ 11:46-ին, գերազանցել Է 875,84 դոլարը: Նախորդ ռեկորդը սահմանվել Է սեպտեմբերի 14-ին, երբ արժեքը հասել Էր 810 դոլարի:

Եվրոպայում վառելիքի արժեքը շաբաթվա սկզբից ի վեր աճել Է 22 տոկոսով, իսկ սեպտեմբերի սկզբից ի վեր՝ գրեթե մեկուկես անգամ. սեպտեմբերի 1-ին գազը սակարկվել Է հազար խորանարդ մետրի դիմաց 614 դոլարի մակարդակին: Վերլուծաբանները կարծում են, որ նման դինամիկան պայմանավորված Է ԵՄ-ում անցյալ տարի ցուրտ ձմռան պատճառով հումքի ցածր պաշարներով:

Այսպես, սեպտեմբերի 14-ին եվրոպական գազապահեստարանները լցվել Էին 70,75 տոկոսով, անցյալ տարի ցուցանիշը կազմել Է 93 տոկոս: Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում են փորձագետները, «Գազպրոմը» չի ցանկանում «Հյուսիսային հոսք-2» մայրուղու գործարկման ֆոնին ավելացնել պոմպամղումը և վաճառքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: