ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մտավախություն ունեմ. Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ՝ շարունակական պահանջներ. Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը չի կարծում, թե Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կարող է որևէ նոր բան փոխվել:

«Միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց մենք տեսել ենք, որ երկխոսությունից հետո չեն պահպանվել ձեռք բերված պայմանավորվածությունները ու շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա, հայտնում է Այսօր-ը: 

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչ նշանակելուն՝ նախկին նախարարը հիշեց հայտնի դասական կինոֆիլմը՝ «բարեկամներիդ հետ մոտիկ եղիր, բայց թշնամիներիդ հետ սերտ»։

«Բնականաբար, բոլոր ժամանակներում եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ։ Շատ կարևոր է, որ մեր ԱԳՆ-ում լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները», - ասաց նա։

Արա Այվազյանը նշեց՝ քաջ հայտնի են թե Անկարայի, թե Բաքվի նպատակները:

«Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը», - նշեց նախկին նախարարը։

Նրա խոսքով՝ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ՝ շարունակական պահանջներ. «Ես բավական տարակուսած եմ ու կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում «3+2» ֆորմատը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: