Արևելյան գործընկերությունն ընդլայնում է ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման գործում

Բրյուսելում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որին մասնակցեցին ԵՄ բոլոր երկրների, ինչպես նաև Ուկրաինայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի ղեկավարները։ Իր գոյության ավելի քան տասը տարվա ընթացքում Արևելյան գործընկերությունն էական դերակատություն չի ունեցել ԵՄ-ի հարևան երկրներում հակամարտությունների կարգավորման գործում, սակայն այս վերջին գագաթաժողովը ցույց տվեց, որ իրավիճակը կարծես թե սկսում է փոփոխվել։ ԵՄ-ն գործի է դրել իր բոլոր ռեսուրսներն ու հարթակներն՝ ընդլայնելու ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում, ինչն, ի դեպ, նշված է Արևելյան գործընկերության այս վերջին գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում:
Այնտեղ մասնավորապես նշվում է, որ այսուհետ «աջակցություն է ցուցաբերվելու չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, հակամարտությունների կանխարգելմանը, վստահության ամրապնդմանն ու հաշտեցման ջանքերին», ուժեղացվելու է օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, ինչպես նաև խթանվելու է կանանց և երիտասարդների դերը խաղաղության կառուցման գործում: Հռչակագրում խոսվում է նաև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում երկխոսությունների և գործնական համագործակցության մասին։ Ավելին, կոչ է արվում նոր ջանքեր գործադրել՝ նպաստելու Արևելյան գործընկերության տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա։ Բացի այդ ողջունվում է «ԵՄ-ի ջանքերը, ընդլայնված ներգրավվածությունը և ուժեղացված դերը հակամարտությունների կանխարգելման, հակամարտությունների կարգավորման, վստահության ամրապնդման գործում՝ առկա համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակներում կամ ի աջակցություն դրանց»:
Նշենք, որ հակամարտությունների կանխարգելում և կարգավորւմ ասելով նկատի է առնվում տարբեր կոնֆլիկտային գոտիներ՝ այդ թվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին շրջանում տեղի ունեցող սրացումները: Հենց այս պետությունների միջև տեղի ունեցող իրադարձություններն են հիմնականում եղել գագաթաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում:
Այսպես, եզրափակիչ ասուլիսում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, առաջ տանելով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի դիրքորոշումը, ևս մեկ անգամ զգուշացրեց, որ «Ուկրաինայի դեմ Մոսկվայի հետագա ռազմական ագրեսիայի դեպքում» «պատասխանը կլինի հուժկու» և Ռուսաստանը ստիպված կլինի «բարձր գին» վճարել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գագաթաժողովի շրջանակներում իր հանդիպումների մեծ մասը նվիրեց հենց այս թեմային։ Նա ԵՄ-ի իր գործընկերներին փորձում էր համոզել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ պետք է կիրառվեն հնարավոր էսկալացիայից առաջ, քանի որ, նրա կարծիքով, դա կկանխի լարվածության աճը։ Իսկ արդեն հանդիպումներից հետո Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին «Ռուսաստանի Դաշնության կողմից ռազմական սպառնալիքի ֆոնին» Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար և հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը նորմանդական ձևաչափում։ Չնայած նրան, որ Արևելյան գործընկերության վերջնական հռչակագրում անմիջական հղումներ չկան Ռուսաստանին կամ նրա դեմ նախատեսվող պատժամիջոցներին, այնուամենայնիվ այնտեղ անդրադարձ կա այն բանին, որ «Եվրամիությունը նախկինի պես հավատարիմ է աջակցել արևելյան բոլոր գործընկերների անկախությանն ու ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Իսկ պատժամիջոցների մասով՝ գագաթաժողովի անմիջապես հաջորդ օրը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամբողջական փաթեթ է պատրաստում և այդ հարցը քննարկվելու է ԵՄ գագաթաժողովին:
-
23:49
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
-
21:58
Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության. ՀՀ ԱԳՆ
-
21:55
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Խաչատուրյանի հետ
-
21:17
Արմեն Ռուստամյանը գործուղվելու է Փարիզ և Լոնդոն
-
20:40
Փաշինյանը Ռուսաստանում հանդիպում կունենա Միշուստինի հետ
-
20:32
Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին
-
20:29
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ-ն հերքում է
-
18:54
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը
-
17:31
Անցկացվել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողություն
-
16:37
Արմեն Գրիգորյանը պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ
-
16:06
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:58
Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան
-
14:17
Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հարցով քննարկվում են տարբեր սցենարներ
-
14:08
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
-
13:38
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա և Մոլդովա
-
13:15
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
-
13:00
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյան
-
12:52
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
-
12:35
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
-
12:08
Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 100%
Քամի՝ 0,51 կմ/ժ