ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում:
Քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին:
Անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022թ. պետական բյուջեի նախագծին և այլ հարցերի: Նախագահ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: