ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի  բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։

Ինչպես հայտնում են Մայր Աթոռից, Համազգային աղոթքի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թեմեր կտարվեն սրբազան մասունքներ մեր ժողովրդի հոգևոր մխիթարության և օրհնության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Սրբազան Պատարագը կմատուցվի Սուրբ Տրդատի բաց խորանում՝ ժամը 10:30-ին։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև Երեկոյան ժամերգությունը։ 

 Ստորև ներկայացնում ենք թեմերի եկեղեցիներ տարվող սրբազան մասունքների ցանկը՝

 Արարատյան Հայրապետական թեմ (Երևան)

Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի կտարվի Սուրբ Սարգսի մասունքակիր աջը։

Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Շիրակի թեմ

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։

Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցի կտարվի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կտարվի Գևորգ զորավարի մասունքը։

Գուգարաց թեմ

Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Թովմաս առաքյալի մասունքը։

Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Վարվառա կույսի մասունքը։

Արմավիրի թեմ

Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Գայանե կույսի մասունքը։

 Սյունյաց թեմ

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի կտարվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կտարվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը։

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Քաջարանի  Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ կտարվեն Սուրբ Մատթեոս Ավետարանչի և Սուրբ Անդրեաս առաքյալի մասունքները։

Արագածոտնի թեմ

Օհանավանի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Կոտայքի թեմ

Կեչառիսի վանական համալիր կտարվի Սուրբ Գևորգ զորավարի մասունքը։

Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը։

 Գեղարքունյաց թեմ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքը։

Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

 Վայոց Ձորի թեմԵղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։

 Տավուշի թեմՎարագավանք կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։

Արթիկի թեմ Արթիկի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Մասյացոտնի թեմ

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: