ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվում է Երասխ-Ջուլֆա երկաթգծի վերագործարկումը, բայց վերջնական ինչ համաձայնության կգանք, չեմ կարող ասել. Մհեր Գրիգորյան

Ցանկացած ենթակառուցվածքի վերականգնում ենթադրում է, որ այն գործելու է երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո։ Այս մասին, անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակման և ենթակառուցվածքների բացման գործընթացին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է Tert.am-ը։

Նա նշել է, որ այդ ենթակառուցվածքը գործելու է ՀՀ ենթակայության ներքո՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

«Հարցերը, որոնք ենթակա է փորձաքննության, բազմաթիվ են։ Յուրաքանչյուր եռակողմ հանդիպում ենթադրում է կամ առաջացնում է հարցեր, որոնք լրացուցիչ պետք է քննարկվեն»,– ասել է նա։

Հարցին` հնարավոր է առաջիկայում վերագործարկվի Երասխ-Ջուլֆա դեպի Սադարակ երկաթգիծը, փոխվարչապետը պատասխանել է․

«Մենք նման ցանկություն ունենք և ցանկացած հնարավորություն ապաշրջափակման, որ հնարավոր է իրականացնել գործող ենթակառուցվածքների շնորհիվ, ցանկալի է, որ տեղի ունենա։ Բնականաբար դա բանակցությունների առարկա է և ասել, որ դա անմիջապես տեղի կունենա, չեմ կարող ասել։ Այո՛, դա կա բանակցություններում, բայց ինչ վերջնական համաձայնության կգանք, չեմ կարող ասել»։

Մհեր Գրիգորյանը նշել է, որ Իջևան-Ղազախ ուղղությունը ևս քննարկվել է, ինչպես բոլոր ուղիները։ «Այնուամենայնիվ կա ողջամիտ, ռացիոնալ ծախս և կան լուծումներ, որոնք կարող են այս փուլի համար լինել»,- հավելել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: