ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի երկնքում

Ռուսական Էրեբունի ավիաբազայի ՄԻԳ-29 կործանիչների անձնակազմերը Հայաստանի երկնքում վարժանքների ընթացքում որսացել են պայմանական հակառակորդի թիրախները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում, փոխանցում է Panorama.am։

«Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված Էրեբունի ռազմաօդային բազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնական թռիչքների ժամանակ որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ որսված թիրախները եղել են հակառակորդի ինքնաթիռների նմանակում։ Ավիացիոն զույգերի կազմում ռազմական օդաչուները, լեռներում բարդ օդերևութաբանական պայմաններում, կատարել են պարզ և բարդ աերոբատիկական տարրեր:

Զինծառայողները իրականացրել են նաև ներխուժող ինքնաթիռների հարկադիր վայրէջք։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: