ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը․ ՏԱՍՍ

flytap.com

Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների ներկայացուցիչները ԼՂ զինված հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումն են անցկացրել Մոսկվայում, որի ժամանակ քննարկել են երկու երկրի ժողովուրդների միջև լարվածության մեղմացմանն ուղղված քայլերը: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։

«Դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում կայացել է զինված հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային հաղորդակցության հարցով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև առկա լարվածության մեղմացմանն ուղղված քայլերը, պայմանավորվել են 2022 թվականի սկզբին շարունակել նման քննարկումները», - ասել է գործակալության աղբյուրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: