ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ին. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ–ին, եթե նման պաշտոնական գործընթաց լինի։ Այս մասին այսօր առցանց ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հնչած առաջարկի մասին հարցին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Այսինքն` եթե նման պաշտոնական գործընթաց լինի և Ադրբեջանը այդպիսի ցանկություն հայտնի, մենք բոլոր դեպքերում կդիտարկենք։ Բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այդ խոսակցության վեկտորից, ընթացքից, ուղղությունից։ Այսինքն` ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել։ Եթե մենք տեսնենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելուն, Արցախի հարցի կարգավորման հեռանկարի, կոմպրոմիսների հնարավորության, դա ընդհանուր համատեքստում պետք է լինի։ Եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ մենք կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»,– ասել է Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 2,57 կմ/ժ
20 C°
 
27°  13° 
28.05.2022
29°  16° 
29.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: