ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը չի բացառել, որ Արևմուտքը ցանկանում է ճնշել Մոսկվային Ուկրաինայում «փոքրիկ պատերազմ» սկսելով

© Пресс-служба МИД РФ/ТАСС

Ռուսական կողմը չի բացառում, որ Արևմուտքը ցանկանում է «փոքր պատերազմ» կազմակերպել Ուկրաինայում և դրանում մեղադրել Մոսկվային՝ համապատասխան պատրվակով պատժամիջոցներ կիրառելու և ՌԴ մրցակցային հնարավորությունները ճնշելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սոլովյով լայվ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չեմ բացառում, որ միլիտարիստական ​​տրամադրություններ բորբոքելու նման ցանկություն կա՝ [Ուկրաինայում] «փոքրիկ պատերազմ» կազմակերպել, այնուհետև մեզ մեղադրել, նոր պատժամիջոցներ կիրառել՝ մեր մրցակցային հնարավորությունները ճնշելու համար», - ասել է Լավրովը:

Այս առնչությամբ նախարարը նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Արևմուտքում տարածված դիրքորոշման վրա, ըստ որի՝ այժմ պահանջվում է սահմանափակումներ մտցնել, բայց` վերացնել, եթե Ուկրաինայի հետ իրական առճակատում տեղի չունենա։ «Պարզ է, որ դրանք երբեք չեն վերացվի»,- ամփոփել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: