ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարին ավարտում ենք առաջին մեծ բնակարանամուտով. Արցախի նախագահ

 

Արցախը հայկական ու հարատև պահելու հիմնական նախապայմանը մեր այստեղ ապրելն ու արարելն է: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Տարին ավարտում ենք առաջին մեծ բնակարանամուտով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ զոհված հարազատ ունեցող, տեղահանված և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող առաջին ընտանիքները մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են կահավորված բնակարաններ՝ այսպիսով տալով մեծ ծրագրի պաշտոնական մեկնարկը: Առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները դառնալու են հաճախակի:
Արցախը հայկական ու հարատև պահելու հիմնական նախապայմանը մեր այստեղ ապրելն ու արարելն է: Ուստի, մեր հայրենի հողում տուն կառուցելու ԱՀ կառավարության ծրագիրը միայն ընդլայնվելու է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ կառավարության և համայն հայության աջակցությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: