ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մահացել է ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը

Այսօր՝ հունվարի 1-ին, Երևանում 55 տարեկանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ Գրիգորի Հայրապետովը մահացել է «Երազ» թաղամասի իր բնակարանում։

Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ 

Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։ 

Նշենք, որ Գրիգորի Հայրապետովն աշխատանքից ազատվել էր այն ժամանակ, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ասուլիս էր տվել և խոսել Փաշինյանի ու Ալիևի՝ Դուշանբեի վերելակային բանակցությունների մասին, որին ներկա էր եղել նաև Գրիգորի Հայրապետովը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում հանդիպում էր ունեցել։ Հրապարակված տեսանյութերում երևում էր, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, Գրիգորի Հայրապետովն ու ևս երկու օտարերկրացի դուրս գալիս վերելակից, հայտնում է NEWS.am-ը։

Հանդիպումից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մանրամասներ էր ներկայացրել Ալիևի հետ ունեցած քննարկումների մասին և հայտնել, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: