Շարունակելու ենք ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը. Դավիթ Բաբայան

Հունվարի 19-ին խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ ԱԳՆ 2021 թվականի գործունեության վերաբերյալ։
Արտաքին գերատեսչության ղեկավարն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ԱԳՆ 2021 թվականի գործունեության մասին և մատնանշել ընթացիկ տարվա անելիքները։
Խոսելով 2022 թվականին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության փիլիսոփայության մասին՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է․
«Շարունակելու ենք ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»։
Արցախի միջազգային ճանաչումը, տարբեր երկրների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու զարգացումը, հայկական Սփյուռքի համայնքների և կառույցների հետ հարաբերությունների խորացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու ամրապնդումը, ըստ նախարար Բաբայանի, կլինեն ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները։
Անդրադառնալով 2022 թվականի արտաքին քաղաքականության ռազմավարությանն ու մարտավարությանը՝ ԱԳՆ ղեկավարը մասնավորապես շեշտել է․
«Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ, հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետևելով ԱԳՆ որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին»։
Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է լրագրողների՝ հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախի արտաքին քաղաքականության առջև ծառացած մարտահրավերներին, նոր իրողությունների պայմաններում առաջացող խնդիրներին, բանակցային գործընթացին, Արցախի կարգավիճակին վերաբերող հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Արտաքին գործերի նախարարության հետ սերտ փոխգործակցության և Արցախի տեսլականը ներկայացնելուն ուղղված աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։
-
19:34
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը
-
19:26
Ջոնսոնը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը
-
19:01
Ստեփանակերտում հանրահավաք է
-
18:52
Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
-
18:51
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում՝ ուղիղ
-
18:45
Պուտինը վավերացրել է Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագիրը
-
18:35
Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Ավետարանոց գյուղի՝ Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը
-
17:04
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել լուսնային բազայի վերաբերյալ
-
15:46
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան
-
15:21
Ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
-
14:06
Մայիսյան հերոսական հաղթանակները ապացույցն են մեր ազգի՝ ծանր ժամանակներում համախմբվելու և ազգային արժանապատվությունը փրկելու ունակության. Քոչարյան
-
13:20
Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդ ունի․ Գարեգին Բ-ի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
-
12:24
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
-
12:21
Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ՀՀ ԱԳՆ
-
12:04
Ժողովուրդը կրկին ընտրության առջև է՝ պաշտպանե՞լ հող հայրենին, թե՞ ծնկի գալ թշնամու առջև՝ հավատալով խաղաղության դարաշրջան բացելու նրա և հայաստանյան իր սպասարկուների կեղծ հավաստիացումներին. Սերժ Սարգսյան
-
11:08
Telegram-ն այլևս ամբողջովին անվճար չէ
-
10:07
Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արայիկ Հարությունյան
-
09:14
Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա. Փաշինյան
-
08:17
Հայաստանում կստեղծվի ալյումինի արտաձգման խոշոր գործարան
-
07:11
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
09:35
Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
13:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
-
19:09
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
13:21
Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
21:14
Մայիսի 1-ին լինելու է հատման կետը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը․ ընդդիմությունը հստակ ծրագիր ունի․ Արթուր Վանեցյան
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 0,51 կմ/ժ