ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել. Արարատ Միրզոյան

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Aysor.am։

«Այժմ սպասում ենք արձագանքի։ Մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի՝ հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմներիր ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասաց արտգործախարարը։

Նա նշեց, թե իր կողմից հիշատակված փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 1,54 կմ/ժ
16 C°
 
29°  15° 
29.05.2022
28°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: