ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 452 դրամ -0,7 EUR - 484 դրամ -0,71 RUB - 8 դրամ -0,02 GBP - 566 դրամ -0,33
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն է արգելել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հրաժարական տալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից կրկին հետաքրքրվել է, թե ե՞րբ է նա հրաժարական տալու։

«Այսօր իմ ելույթի ժամանակ ես միացրեցի ձայնագրություն, որտեղ դուք ասում էիք` եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա հրաժարական կտաք: Հարցրեցի, թե երբ եք հրաժարական տալու, բայց դուք ասացիք, թե այդ խոստումը տալով ՝պարզապես կատակ եք արել, նշեցիք նաև, որ ձայնագրությունն ամբողջական չէ ու եթե ամբողջական ձայնագրությունը լիներ, ապա պարզ կդառնար, որ դուք կատակել եք»,-ասել է պատգամավորը:

Պատգամավորը միացրել է ամբողջական ձայնագրությունն ու ընդգծել, որ ձայնագրությունից պարզ է դառնում`Քերոբյանը հաստատ կատակ չի անում: Վահան Քերոբյանի փոխարեն`հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»,-հայտարարել է Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 22%
Քամի՝ 2,06 կմ/ժ
19 C°
 
21°   
26.05.2022
25°  11° 
27.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: