Կոչ եմ անում չտրվել արդբեջանական մանիպուլյացիաներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում։ Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։
Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու, բնիկ հայկական բնակչությանը տեղահանելու, հայրենազրկելու ադրբեջանական քաղաքականության մասին ինքնախոստովանություն։
Արցախը յուրացնելու և ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու ճանապարհով հարցը վերջականապես փակելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ, և այն ավելի լայն թափ է ստացել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին՝ մասնավորապես 1970-ական թվականներին։
Դեռևս 2002 թ-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Հեյդար Ալիևը ուղիղ տեքստով նշել է․ «Միևնույն ժամանակ ես ձգտել եմ փոխել դեմորգրաֆիական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը առարկեցին։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Բայց մի պայմանով, որ գործելու են երեք հոսքեր՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ուղորդում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ [ԼՂԻՄ]։ Բացեցինք այնտեղ նաև մեծ կոշկի ֆաբրիկա։ Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզի շրջակա բնակավայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ [ԼՂԻՄ]։ Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»։ https://web.archive.org/.../2002_07/383/facts.shtml...
Այս եղանակով Արցախի հարցը փակելուն է ուղղված նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականությունը։ Դրան է ուղղված նաև Իլհամ Ալիևի ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալները Արցախում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ։ Տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նա միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ։ Որոնք, իդեպ, մի քանի անգամ հերքվել են նաև ռուսական կողմի ներկայացրած տվյալներով։
Տարբեր երկրների պաշտոնական և քաղաքական շրջանակների, իրավապաշտպան համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունն եմ հրավիրում և կոչ անում չտրվել արդբեջանական մանիպուլյացիաներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ կամ օգտվել օբյեկտիվ աղբյուրներից»:
-
13:27
Բայդենը կոչ է արել միջոցներ ձեռնարկել զենքի լոբբիի դեմ
-
13:20
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ. Ռուդենկո
-
12:59
ՀՀ քաղաքացիները կարող են մուլտիմեդիա լրագրության մագիստրոսական ծրագրով ուսանել Վրաստանում. ԱՄՆ դեսպանություն
-
12:45
Տեխասում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 22
-
11:44
ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության դեպք. զինծառայողը 200 դոլարի դիմաց օտարերկրյա գործակալին է փոխանցել ռազմական գաղտնիքներ
-
11:41
Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի նորընտիր վարչապետին
-
09:41
Մոլդովայի նախկին նախագահը կոչ է արել Սոցիալիստական կուսակցությանը աջակցել իշխանափոխության համար մղվող բողոքի ցույցերին
-
01:22
Բիլ Գեյթսը կոչ է արել ստեղծել պատվաստանյութեր, որոնք կարգելափակեն վարակները երկար ժամանակով
-
01:17
Ֆրանսիան ողջունում է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
-
23:59
Պատգամավորները նամակ են գրել Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով ԱԽ-ի հրատապ նիստ հրավիրել
-
22:42
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին
-
22:26
Շառլ Միշելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին
-
22:20
ԱՄՆ-ը ծանր գին կվճարի, եթե շարունակի իր սխալ ուղին Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ
-
21:37
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն զգուշացնում է նոր սառը պատերազմի մասին
-
20:42
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
-
20:38
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ
-
20:08
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչ կտա բիզնեսին
-
19:12
Սահմանին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները
-
19:01
ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ․ Արցախի ԱԺ հայտարարությունը
-
18:45
ՀՀ նախագահը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայների հետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
09:35
Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
13:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
19:09
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 2,57 կմ/ժ