Չինաստանն առաջիկա 25 տարիներին «ներկա» կլինի մեր տարածաշրջանում

Անցյալ շաբաթ կայացավ ՉԺՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը փաստացի տվեցին Իրան-Չինաստան 25 –ամյա համաձայնագրի կատարման պաշտոնական մեկնարկը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2021թ.–ի գարնանը կողմերի միջև կնքված համաձայնագրին՝ 25 տարվա ժամկետով, որով նախատեսվում է, որ չինական կողմն Իրանում ընդհանուր առմամբ կիրականացնի 400 մլն դոլարի ներդրում: Պայմանագրի վերաբերյալ եղած ինֆորմացիայի համաձայն, այն առնչվելու է բավական լայն շրջանակի՝ համագործակցություն տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ատոմային էներգետիկայի, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների, ինչպես նաև այնպիսի ոչ ավանդական ոլորտներում, ինչպիսիք են՝ ռազմականն ու հետախուզությունը (ռազմական նշանակության տեխնոլոգիաների փոխանակություն): Լրատվադաշտում շրջանառվող ինֆորմացիայի համաձայն, համաձայնագիրը ենթադրում է ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտադրության, գիտության, առողջապահության ոլորտներում, ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ձկնորսության, կիբեռանվտանգության ոլորտներում, խորացնել հումանիտար փոխգործակցությունը, այդ թվում՝ կրթության, կինոյի, մասնագիտական պատրաստության և այլ ուղղություններով՝ համագործակցության նոր առաջընթացի հասնելու համար:
Պետք է նշել, որ չնայած համաձայնագրի բավական ընդգրկուն լինելուն (այդ մասին է վկայում թեկուզ միայն հայտարարված ֆինանսական բաղադրիչի չափը), համագործակցության ուղղությունների մասին ինֆորմացիան շատ հպանցիկ է ներկայացվում: Հիշեցնենք, որ այս պատճառով էր նաև, որ Իրանում այն արժանացավ որոշակի քննադատությունների: Այնուամենայնիվ, եղած տեղեկատվությունն ինքնին բավարար է՝ պատկերացնելու երկու երկրների միջև սպասվող երակարաժամկետ համագործակցության խորքն ու կարևորությունը ոչ միայն համաձայնագրի կողմերի, այլև՝ լայն տարածաշրջանի համատեքստում:
Չնայած երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության շուրջ բանակցությունները սկսվել են դեռ 2016թ.-ից (հիշենք Իրանում այդ ժամանակահատվածում ձևավորված չինական աննախադեպ ներդրումների սպասումները, որոնք չեղարկվեցին Միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալու հետևանքով), աներկբա է, որ 2020թ.-ից հետո, այդ թվում հաշվի առնելով 44-օրյա պատերազմն ու արդյունքում տարածաշրջանային առկա և հնարավոր վերաձևումները, սույն համաձայնագրի կարևորությունն է՛լ ավելի ընդգծվեց:
Փորձենք հակիրճ ներկայացնել պայմանագրի կողմերի համար կարևորությունը: Երկու երկրներն ունեն առևտրատնտեսական ամուր կապեր: Չնայած երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները որոշակի անկում են գրանցել վերջին երեք տարիների ընթացքում, բայց փոխարենը Չինաստանը մեծացրել է իրանական նավթի ձեռքբերման ծավալները: Վերջին հինգ տարիներին դրանց շարունակական աճի արդյունքում Չինաստանը դարձել է իրանական նավթի առաջատար գնորդը: Չինաստանի Գլխավոր մաքսային վարչության՝ 2021թ. Դեկտեմբերին հրապարակած տվյալների համաձայն, միայն դեկտեմբերին Չինաստանն Իրանից ներկրել է 260 հազար տոննա կամ 1,9 մլն բարել նավթ: Սա այն դեպքում, երբ 2020թ.-ի տվյալների համաձայն տարեկան ցուցանիշը կազմել է 520 տոննա իրանական նավթ: Մինչ այդ, Չինաստանին հաջողվում էր իրանական նավթի ձեռքբերումն իրականացնել ԱՄԷ-ից, Օմանից և Մալազիայից ներկրումների անվան ներքո՝ ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար: Եվ հատկանշական է, որ իրանական նավթի ձեռքբերման մասին չինական կողմից պաշտոնական ինֆորմացիայի տրամադրումը զուգորդվում է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 8-րդ փուլի և հունվարի 15-ին Իրանի հետ 25-ամյա համաձայնագրի գործարկման գործընթացներին:
Առևտրատնտեսական կարևորությունից զատ և գուցե առավել, կողմերի համար նմանատիպ երկարաժամկետ համագործակցության համար լուրջ գործոն է այսպես կոչված «ընդհանուր հակառակորդի»՝ Միացյալ Նահանգներին հակակշիռ ստեղծելը: Մյուս կողմից, ենթակառուցվածքային խոշորամասշտաբ նախագծերն են, որոնք երկուստեք ուրույն դերակատարություն ունեն, այդ թվում՝ «Նոր մետաքսի ճանապարհ»-ի ներքո «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը Չինաստանի, և Պարսից Ծոցը Սև ծովին միացնող տարանցիկ միջանցքի նախագիծն՝ Իրանի համար:
Վերոնշյալ գործընթացներին, կարծես, դրական նախատրամադրվածություն նաև ունի Ռուսաստանի Դաշնությունը: Պատահական չէ, որ Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդեց Իրանի նախագահի այցը ՌԴ, որի արդյունքներով իրանական կողմը ՌԴ-ին փոխանցեց 20 տարի ժամկետով ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը: Տարածաշրջանային եռացող շահերը հաշվի առնելով՝ առնվազն այս երկու գործընթացները չենք կարող միմյանցից անջատ դիտարկել: Առավել ևս, երբ գրեթե զուգահեռ հայտարարվում է ՌԴ-Իրան-Չինաստան Պարսից ծոցում ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման մասին:
Ողջ տրամաբանությունը հուշում է, որ այս գործընթացներին առավել քան մեծ հետաքրքրություն պետք է դրսևորի Հայաստանը: Վերոնշյալ բոլոր նախագծերը հատվում են Հայաստանի շահերին և ինչ-որ իմաստով այսօր մեր երկրի համար բացառիկ շանս է ստեղծվել ուրույն դերակատարություն ունենալ, այդ թվում՝ մեզ համար կենսական նշանակության նախագծերի գործարկման գործընթացում: Առավել ևս, երբ մինչ այս և դեռևս պահպանվում են բոլոր դրական ազդակները և՛ բարեկամ Իրանի կողմից, և՛ Չինաստանի, նաև՝ Հնդկաստանի:
Թե ինչ գործողություններ կան այս ուղղությամբ, որոնք են հայկական կողմի նախաձեռնությունները, ի՞նչ պատասխան ազդակներ է հաղորդել գործընկերներին օրվա իշխանությունը, առնվազն հանրային մակարդակով այնքան էլ տեսանելի չեն: Թերևս առնանձնացնենք Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ Հայաստան կատարած այցի արդյունքում եղած որոշ հայտարարությունները, որոնք անուղղակի առնչություն կարող են ունենալ վերոնշյալ գլոբալ զարգացումներին, բայց դա մեղմ ասած հայկական իշխանության նախաձեռնողականության արդյունքը չէր: Ավելին, 2021թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած այցից հետո, այս ուղղությամբ հայկական իշխանությունները որևէ առարկայական գործողություն չեն իրականացրել, համենայնդպես չկա նման ինֆորմացիա:
Փոխարենն այսօր Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի» բացման ակտիվ գործընթացներում են, որոնք կարող են առհասարակ բախվել վերոնշյալ ողջ գործընթացների տրամաբանությանը:
այլ նյութեր այս թեմայով
- Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Երևան Մեհրաբիանը Հայաստանի պաշտոնյաների հետ կքննարկի նաև երկու երկրների միջև զարգացող հարաբերություններն ու փոխադարձ...
- Իրանցի կապալառուները և խորհրդատուները համագործակցում են Հայաստանում կապի նոր միջանցքի կառուցման գործում Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում...
- Կօգտվի՞ հայ տնտեսվարողը ԵԱՏՄ-Իրան հնարավորություններից «Հյուսիս- հարավ»-ի նշանակությունը ԵԱՏՄ-ի համար այս փուլում առավելապես գտնվում է ՌԴ-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների...
- Իսրայելի կենտրոնը կդառնա մեր զինված ուժերի թիրախը. Իրանի նախագահ «Եթե ձեր կողմից լինի նույնիսկ ամենափոքր շարժում, որը սպառնա մեր ազգին, ապա Իսրայելի ռեժիմի կենտրոնը կդառնա մեր...
- Իրանը պայմանավորվել է արտասահմանյան բանկերում 7 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման շուրջ Այդ միջոցները կարող են փոխանցվել Իրանի հաշվեհամարներին մի քանի շաբաթվա ընթացքում։
-
01:17
F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունները դրական առաջընթաց են գրանցում. Չավուշօղլու
-
01:13
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը
-
01:07
ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին կոչ է արել իրենց հանրությանը չվախեցնել գոյություն չունեցող ռուսական «քիմիական սպառնալիքով». Զախարովա
-
01:05
Դատապարտելի է, որ ոստիկանները ճանաչել են Արծվիկ Մինասյանին և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել․ ՄԻՊ
-
00:57
Կան տեխնիկական մանրամասներ, որ պետք է համաձայնեցվեն․ Արարատ Միրզոյանը՝ սահմանազատման հանձնաժողովի հանդիպման մասին
-
00:49
Այս պահին համարում ենք մեր պահանջների հիմնական մասը բավարարված․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպման արդյունքների մասին
-
22:33
ԱՄՆ-ն մտադիր է աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ արագ կերպով հաստատելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու հայտերը. Բայդեն
-
21:56
ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակված է. Եվրահանձնակատար
-
21:19
Զելենսկին առաջարկում է ռազմական դրությունը երկարաձգել 90 օրով
-
21:12
Էրդողանը հաստատում է, որ Թուրքիան չի աջակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
-
20:58
Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևորագույններից մեկն է հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում. Զախարովա
-
20:11
Թուրքիա-ՆԱՏՕ. քաղաքական առևտուր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար
-
20:02
ՌԴ-ն ակնկալում է, որ առաջիկայում հնարավոր կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները
-
19:27
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
18:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը իտալական պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
-
18:39
Սակրավորներն ու կինոլոգներն իրականացրել են տեղանքի զննում․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
-
18:07
Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում
-
17:36
Ուկրաինայում բիոնախագծերին մասնակցող ՀՀ կառույցների առկայությունը մանրազնին վերլուծության կարիք ունի. ՌԴ դեսպանություն
-
17:31
Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում. դեսպան Լին Թրեյսի
-
16:50
Զվարթնոց օդանավակայանն ականապատված է. ահազանգ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 2,57 կմ/ժ