ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային  հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում Արցախն արժանիորեն ներկայացնելու գործին: 

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար նախագահ Հարությունյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է մեդալներ, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի ու  Վաստակավոր մարզչի կոչումների վկայականներ:

Երկրի ղեկավարը բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ է մաղթել  ու ընդգծել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով այդ բնագավառի զարգացման համար:

Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: