ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մյանմայի զինվորականները վեց ամսով երկարաձգել են արտակարգ դրությունը

Մյանմայի զինվորականները որոշում են կայացրել վեց ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը երկրում: Փետրվարի 1-ին այդ մասին հաղորդել Է Global New Light Of Myanmar թերթը՝ կայակոչելով Ալգային պաշտպանության և անվտանգության խորհրդի հայտարարությունը:

«Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի բոլոր անդամները, ներառյալ ժամանակավոր նախագահը, միաձայն որոշում ընդունեցին ևս վեց ամսով երկարաձգել ամբողջ երկրում արտակարգ դրության հայտարարված ժամանակամիջոցը՝ Սահմանադրության 425-րդ հոդվածին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Մյանմայի զինվորական հրամանատարությունը 2021 թվականի փետրվարի 1-ին հայտարարեց մեկ տարով արտակարգ դրություն սահմանելու և երկրի քաղաքացիական ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրեցին համատարած կեղծարարություններով, որոնք, ինչպես իրենք են պնդում, տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերին կայացած ընդհանուր խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Անցյալ տարվա փետրվարի սկզբից երկրում շարունակվում են ելույթները քաղաքացիական կառավարության պաշտոնազրկման դեմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 1,54 կմ/ժ
16 C°
 
29°  15° 
29.05.2022
28°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: