ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդյունքները դատավճիռ չեն. Իշխան Սաղաթելյան

Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, ՀՅԴ հիմնադրման 131-րդ ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է News.am:

«Այս իշխանության նկարագիրը պարզ է, ապազգային, անհայրենիք, սրբություն չունեցող մարդկանց մի խումբ, որոնք երկիրը տանում են շարունակական կործանման: Ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակի հետ չհաշտվող հայը, ո՞րն է ելքը: Ստեղծված իրավիճակից ելքը Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ազգային դիմադրության ձևավորումն է, դիմադրություն, որը պետք է համահայկական միասնականությամբ վիժեցնի Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման գործի դրած ծրագիրը: Դիմադրություն, որը պետք է ուղղված լինի մեր թշնամիներին, նրանց սպասարկող ուժերին, դիմադրություն  մեր հայրենիքը հերթական անգամ պարտության տանող օրակարգերին, դիմադրություն, որն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդյունքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդն ունի իր հայրենիքում ապրելու, զարգանալու, իր ինքնությունը պահպանելու կամք և վճռականություն»,-ասաց նա:

«Ես հայտարարում եմ` Դաշնակցությունը պատրաստ է լինել  պայքարի շարքային զինվորը, առանց որևէ կուսակցական և քաղաքական հավակնության ՀՅԴ-ն պատրաստ է լինել պայքարի առաջամարտիկն ու կազմակերպիչը, սիրելի հայրենակիցներ, դյուրին չի լինելու: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու, հայ ժողովրդի արժանապատվությունը վեականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ փողոց և պայքարել: Պատերազմի և պարտության խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է, Սյունիքը չի զիջվելու, Հայաստանը չի թուրքացվելու, Արցախը վերականգնվելու է»,-ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: