Արցախում բնակարանային ու ճանապարհային ակտիվ շինարարություն է ընթանում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում մեծածավալ ծրագրեր են իրականացվում, որոնք ընդգրկում են ինչպես բնակարանաշինության ոլորտը, այնպես էլ ճանապարհաշինական տարբեր նախագծեր։ Արցախի քաղաքաշինության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել։
Նշվում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել են հանրապետության տարածքում մի շարք ակտիվ շինհարթակներ և տեղում ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։
Նախ նրանք այցելել են Ասկերանի շրջան, հետևել Հովսեփավան և Իվանյան համայնքների երեք նոր թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Այնուհետև շրջայց են կատարել մայրաքաղաքի տարբեր շինհրապարակներում (Առաքելյան, Տիգրան Մեծ, Թումանյան 82 փողոցների բազմաբնակարան շենքեր և Աջափնյակի ու Թումանյան փողոցի նոր թաղամասեր)։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվող աշխատանքներըԱյց է կատարվել նաև Մարտակերտի շրջան՝ Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ կառուցվող նոր ավտոճանապարհի շինարարական տեղամաս, իսկ Ասկերանի շրջանում՝ մայրուղուց դեպի Աստղաշեն բարեկարգվող ավտոճանապարհի հատված։ Շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում քննարկում է եղել, որը վերաբերվել է աշխատանքների ընթացքին և ավարտման ժամկետներին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
23.11.2024
0° 0°
24.11.2024
Հարցում