ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետդուման կողմ է քվեարկել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին

Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ Է քվեարկել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ նախագահին դիմելու հարցը Պետդուման քննարկել Է ռեյտինգային քվեարկության հիման վրա, որի ժամանակ ընտրվում Է այն տարբերակը, որն ամենամեծ քանակությամբ ձայներն Է հավաքում:

Քվեարկության են ներկայացվել ՌԴ կոմկուսի և «Միասնական Ռուսաստանի» (ՄՌ) որոշումների նախագծերը. երկրորդը մտադիր Է եղել կոնսուլտացիա անցկացնել ԱԳՆ-ի հետ այն դեպքում, երբ կոմունիստների տարբերակն անմիջապես ուղարկվել Է նախագահին:

Կոմունիստների նախաձեռնության օգտին քվեարկել Է 351 պատգամավոր, դեմ Է հանդես եկել 16 հոգի, իսկ մեկը ձեռնպահ Է մնացել: ՄՌ-ի օգտին քեարկել Է 310 պատգամավոր: Այսպիսով ընտրվել Է առաջին տարբերակը: Ինչպես ճշտել Է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փաստաթուղթը պետության նախագահին կուղարկեն անհապաղ կերպով:

Պատգամավորները կարծում են, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներն ապահովելու և արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչներին պաշտպանելության համար, ինչպես նաև միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու համար»,-ընդգծել Է նա:

ՌԴ կոմկուսից խորհրդարանականները հունվարի 19-ին Ռուսաստանի նախագահին ուղղված դիմումի նախագիծ են ներկայացրել Դոնբասի հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու և նրանց ղեկավարության հետ շուտափույթ բանակցություններ անցկացնելու մասին՝ իրավական հիման վրա միջպետական հարաբերություններ ստեղծելու և համագործակցության ու փոխօգնության բոլոր ասպեկտները կարգավորելու համար:

Փետրվարի 14-ին «Միասնական Ռուսաստանից» պատգամավորները Պետդումա ներկայացրեցին ՌԴ կոմկուսի որոշման նախագծի շուրջ ԱԳ նախարարության հետ կոնսուլտացիաների մասին որոշման փաստաթուղթը: Վոլոդինի խոսքով՝ Վաշինգտոնն անտեսում Է լարվածությունը, Եվրոպայի երկրների հետ միասին Ուկրաինային սպառազինություն Է մատակարարում, Կիևը չի կատարում Մինսկի համաձայնագրերը:

Այդ ամենն սպառնալիքներ և ռիսկեր են պարունակում Ռուսաստանի և, համապատասխանաբար, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ապրող քաղաքացիների կյանքի համար: Ինչպես նախօրյակին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Պետդումայում ՌԴ կոմկուսի խմբակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, իրադրությունն Ուկրաինայում տագնապալի Է և Դումայի նիստում ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ նախագահին դիմելու ցանկացած նախագիծի ընդունումը քայլ առաջ Է լինելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: