ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական բաժնից:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետևանքները: Ուկրաինացի գործընկերը կարևորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները: Կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    30 C°
     
    32°  20° 
    22.06.2024
    32°  19° 
    23.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: